27 «Այս երկրում նշանասյուն կանգնեցրեք:+
Եղջերափող փչեք ազգերի մեջ:
Ազգերին պատրաստեք նրա դեմ պատերազմելու:
Արարատի,+ Միննիի և Ասքանազի թագավորությունները կանչեք, որ նրա դեմ դուրս գան:+
Զինվորագրողի նշանակեք, որ զորք հավաքի նրա դեմ:
Թող ձիերը մորեխների թրթուրների պես դուրս գան:
28 Ազգերին պատրաստեք նրա դեմ պատերազմելու,
Պատրաստեք Մարաստանի+ թագավորներին, նրա կառավարիչներին և բոլոր փոխկառավարիչներին,
Նաև նրանց տիրապետության տակ եղող տարածքները: