41 Նաև ավելացրեց. «Ահա քեզ ղեկավար եմ նշանակում ողջ Եգիպտոսի վրա»:+42 Հետո իր մատից* հանեց կնքամատանին և դրեց Հովսեփի մատին,* բարձրորակ կտավից հագուստ հագցրեց նրան և պարանոցին ոսկե վզնոց գցեց:
15 Մուրթքեն դուրս եկավ թագավորի մոտից՝ կապույտ ու սպիտակ արքունական հագուստով, գլխին՝ ոսկե շքեղ թագ, հագին՝ բարձրորակ բրդյա կտորից պատրաստված մանուշակագույն* թիկնոց:+ Շուշան քաղաքը լցվեց ուրախության բացականչություններով: