-
2 Թագավորներ 16։10, 11Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
10 Դրանից հետո Աքազ թագավորը գնաց Դամասկոս՝ Ասորեստանի թագավոր Թգլատպալասարին հանդիպելու: Երբ նա տեսավ Դամասկոսի զոհասեղանը, դրա գծագիրը ուղարկեց Ուրիա քահանային: Դրանում ցույց էր տրված, թե ինչ տեսք ուներ զոհասեղանը և թե ինչպես էր կառուցված:+ 11 Ուրիա+ քահանան զոհասեղանը+ կառուցեց բոլոր այն ցուցումների համաձայն, որ Աքազ թագավորը Դամասկոսից ուղարկել էր, և նախքան թագավորը կվերադառնար այնտեղից, ավարտեց այն կառուցելը:
-