-
2 Օրենք 28։53-55Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
53 Թշնամիները, ձեզ պաշարելով, այնպիսի ծանր ու անճար վիճակի մեջ կգցեն, որ ստիպված կլինեք ձեր իսկ զավակների միսն* ուտել՝ ձեր որդիների ու դուստրերի,+ որոնց ձեր Աստված Եհովան պարգևել է ձեզ:
54 Ձեր միջի անգամ ամենափափկասիրտ ու փափկակյաց տղամարդը չի խղճա իր եղբորը, իր սիրելի կնոջը և իր ողջ մնացած որդիներին 55 և ոչ մեկին չի տա իր երեխաների մսից, որոնց կուտի, քանի որ ուտելու ուրիշ ոչինչ չի ունենա այդ ծանր օրերին, երբ թշնամիները, պաշարելով ձեր քաղաքները, անճար վիճակի մեջ գցեն ձեզ:+
-