Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • 2 Թագավորներ 18։13
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 13 Եզեկիայի իշխանության 14-րդ տարում Ասորեստանի+ թագավոր Սենեքերիմը հարձակվեց Հուդայի բոլոր ամրացված քաղաքների վրա ու գրավեց դրանք:+

  • 2 Տարեգրություն 32։1
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 32 Այն բանից հետո, երբ Եզեկիան հավատարմորեն արեց այդ բոլոր գործերը,+ Ասորեստանի թագավոր Սենեքերիմը ներխուժեց Հուդա: Նպատակ ունենալով գրավել ամրացված քաղաքները՝ նա պաշարեց դրանք:+

  • Եսայիա 8։7, 8
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    •  7 Ես էլ՝ Եհովաս, նրա դեմ կբերեմ Եփրատի* հուժկու և հորդահոս ջրերը՝

      Ասորեստանի թագավորին+ և իր զորքին:

      Նա հունից դուրս կգա ու կհեղեղի իր բոլոր ափերը:

       8 Նա սրընթաց կհոսի Հուդայի տարածքով,

      Հեղեղելով կանցնի դրա միջով ու կհասնի մինչև պարանոցը:+

      Ո՛վ Էմմանուել,*+ նրա տարածված թևերը կծածկեն քո երկրի լայնությունը»:

  • Եսայիա 10։28-32
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 28 Ահա նա Այիաթ+ է հասել,

      Անցել է Մագրոնի միջով,

      Մաքմասում+ իր ռազմաբեռն է իջեցնում:

      29 Նա անցել է ծանծաղուտը,

      Գեբայում+ է գիշերում:

      Ռամայի բնակիչները ահուդողի մեջ են,

      Սավուղի քաղաքի՝ Գաբաայի բնակիչները+ փախուստի են դիմում:+

      30 Աղաղակի՛ր, ճչա՛, ո՛վ Գալլիմի դուստր:*

      Ուշադի՛ր, ո՛վ Լայիս:

      Օ՜, խե՜ղճ Անաթոթ:+

      31 Մադմենայի բնակիչները փախուստի են դիմել,

      Գեբիմի բնակիչները ապաստան են փնտրում:

      32 Հենց այսօր նա կանգ կառնի Նոբում,+

      Բռունցքով կսպառնա Սիոնի դստեր լեռանը,

      Այն լեռանը, որտեղ գտնվում է Երուսաղեմը:

  • Եսայիա 33։8
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    •  8 Ամայացել են մայրուղիները,

      Ճանապարհներին անցուդարձ չկա:

      Թշնամին դրժել է ուխտը,

      Քաղաքներին քամահրանքով է վերաբերվում,

      Նրա համար ոչ մի արժեք չունի մահկանացու մարդը:+

Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը