-
Հեսու 10։29, 30Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
29 Այնուհետև Հեսուն Իսրայելի ողջ զորքի հետ Մակեդայից գնաց Լեբնա ու պատերազմեց Լեբնայի+ դեմ: 30 Եհովան այս քաղաքը ու դրա թագավորին+ էլ իսրայելացիների ձեռքը տվեց: Նրանք քաղաքն ու այնտեղ եղող բոլոր մարդկանց սրի քաշեցին. ոչ մեկին կենդանի չթողեցին: Լեբնայի թագավորի հետ էլ վարվեցին այնպես, ինչպես Երիքովի թագավորի հետ էին վարվել:+
-
-
2 Թագավորներ 8։22Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
22 Այնուամենայնիվ, եդոմացիները չենթարկվեցին Հուդայի իշխանությանը, և մինչ օրս այդպես է: Այդ նույն ժամանակ Լեբնան+ էլ ապստամբեց:
-
-
2 Թագավորներ 19։8-13Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
8 Ռաբսակը, լսելով, որ Ասորեստանի թագավորը հեռացել է Լաքիսից,+ վերադարձավ նրա մոտ ու տեսավ, որ նա Լեբնայի դեմ է կռվում:+ 9 Երբ Ասորեստանի թագավորը լսեց, որ Եթովպիայի թագավոր Թարական դուրս է եկել իր դեմ պատերազմելու, կրկին պատգամաբերներ ուղարկեց+ Եզեկիայի մոտ, որ ասեն. 10 «Հուդայի թագավոր Եզեկիային ասե՛ք. «Թող քո Աստվածը, որին դու ապավինում ես, չխաբի քեզ՝ ասելով. «Երուսաղեմը Ասորեստանի թագավորի ձեռքը չի մատնվի»:+ 11 Դու լսել ես, թե Ասորեստանի թագավորներն ինչ են արել բոլոր երկրներին. նրանք կործանել են դրանք:+ Կարծում ես՝ դու փրկվելո՞ւ ես: 12 Չէ՞ որ լսել ես այն ազգերի մասին, որոնց բնաջնջել են իմ նախահայրերը: Մի՞թե նրանց աստվածները փրկել են նրանց: Որտե՞ղ են հիմա Գոզանը, Խառանը,+ Ռեսեֆը, Եդենի ժողովուրդը, որը Թելասարում էր: 13 Որտե՞ղ են Եմաթի ու Արփադի թագավորները, Սեֆարուիմ, Անա և Իվա քաղաքների թագավորները»»:+
-