32 Դրա համար ահա թե ես՝ Եհովաս, ինչ եմ ասում Ասորեստանի թագավորի մասին.+
«Նա չի մտնելու այս քաղաք,+
Նետ չի արձակելու այստեղ,
Նա վահանով չի գնալու նրա դեմ,
Նրա դիմաց պատնեշ չի կանգնեցնելու:+
33 Նա իր եկած ճանապարհով հետ է դառնալու
Եվ այս քաղաք չի մտնելու,– ասում եմ ես՝ Եհովաս:–
34 Ես կպաշտպանեմ այս քաղաքը+ և կփրկեմ այն
Հանուն ինձ+ ու հանուն իմ ծառա Դավթի»»»:+