-
Եսայիա 2։2, 3Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
2 Վերջին օրերում այն լեռը, որտեղ Եհովայի տունն է,
Ամուր կհաստատվի լեռների գագաթներից վեր,+
Բլուրներից բարձր կլինի,
Եվ ազգերը դեպի այդ լեռը կհորդեն:+
3 Շատ ժողովուրդներ կգան ու կասեն.
«Եկե՜ք, եկեք բարձրանանք Եհովայի լեռը,
Գնանք Հակոբի Աստծու տունը:+
Նա կսովորեցնի մեզ, թե որոնք են իր ճանապարհները,
Եվ մենք կգնանք նրա ուղիներով»:+
-
-
Եսայիա 56։6, 7Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
6 Ինչ վերաբերում է օտարականներին, ովքեր գալիս են ինձ՝ Եհովայիս մոտ, որ ինձ պաշտեն,
Ովքեր ուզում են իմ՝ Եհովայիս անունը սիրել+ և իմ ծառաները լինել,
Պահում են Շաբաթը և չեն պղծում այն,
Եվ ովքեր ամուր կառչած են իմ ուխտին,
7 Ես նրանց էլ կբերեմ իմ սուրբ լեռը+
Եվ նրանց ուրախություն կպարգևեմ աղոթքի իմ տանը,
Կընդունեմ նրանց ողջակեզներն ու զոհերը, որ կմատուցեն իմ զոհասեղանի վրա:
Այո՛, իմ տունը պետք է կոչվի աղոթքի տուն բոլոր ժողովուրդների համար»:+
-
-
Զաքարիա 2։11Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
11 Այդ օրը շատ ազգեր ինձ՝ Եհովայիս կմիանան+ և իմ ժողովուրդը կդառնան, ու ես քեզ հետ կբնակվեմ»: Այդ ժամանակ դուք կիմանաք, որ Զորքերի տեր Եհովան է ինձ ուղարկել ձեզ մոտ:
-
-
Զաքարիա 8։22, 23Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
22 Եվ շատ ժողովուրդներից ու հզոր ազգերից մարդիկ կգան Երուսաղեմ,+ որ ծառայեն ինձ՝ Զորքերի տեր Եհովային, ու խնդրեն Եհովայի բարեհաճությունը»:*
23 Ահա թե ինչ է ասում Զորքերի տեր Եհովան. «Այդ օրերին բոլոր լեզուներից ու ազգերից+ տասը մարդ կբռնեն հրեայի* փեշից, ամուր կբռնեն ու կասեն. «Մենք ուզում ենք գալ ձեզ հետ,+ որովհետև լսել ենք, որ Աստված ձեզ հետ է»»»:+
-