9 Նա հրի մատնեց Եհովայի տունը,+ թագավորի պալատը+ և Երուսաղեմի բոլոր տները:+ Նա այրեց նաև բոլոր մեծամեծների տները:+10 Պահակազորի պետի հետ եկած քաղդեացիների ողջ զորքը քանդեց Երուսաղեմը շրջապատող պարիսպները:+
29 Այս քաղաքի դեմ կռվող քաղդեացիները կմտնեն քաղաք և կայրեն ու կմոխրացնեն այն:+ Նրանք հրի կմատնեն նաև այն տները, որոնց տանիքների վրա մարդիկ Բահաղին զոհեր և ուրիշ աստվածներին ըմպելիքի ընծաներ էին մատուցում, որպեսզի ինձ վիրավորեին:+