-
2 Օրենք 28։15Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
15 Իսկ եթե չհնազանդվեք ձեր Աստված Եհովային և բարեխղճորեն չկատարեք նրա բոլոր պատվիրաններն ու կանոնները, որ այսօր տալիս եմ ձեզ, ապա այս բոլոր անեծքները կգան ու անխուսափելիորեն կհասնեն ձեզ:+
-
-
Հեսու 23։15, 16Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
15 Բայց ինչպես որ ձեր Աստված Եհովան կատարեց ձեզ տված իր բոլոր լավ խոստումները,+ այնպես էլ Եհովան իր խոստացած աղետը* կբերի ձեզ վրա և կբնաջնջի ձեզ այս լավ երկրից, որ ձեր Աստված Եհովան տվել է ձեզ,+ 16 Եհովայի բարկությունը կբորբոքվի ձեր դեմ,+ և դուք իսկույն կկորչեք լավ երկրից, որ նա տվել է ձեզ, եթե դրժեք ձեր Աստված Եհովայի հետ կապած ուխտը, որ նա պատվիրել է ձեզ կատարել, և գնաք ու ծառայեք ուրիշ աստվածների և խոնարհվեք նրանց առաջ»:+
-