-
Երեմիա 44։12-14Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
12 Ես կվերացնեմ Հուդայի բնակիչներին, որոնք որոշել էին գնալ Եգիպտոս և այնտեղ բնակվել: Նրանք բոլորը սրից ու սովից կմեռնեն Եգիպտոսում,+ այո՛, թե՛ անվանի, թե՛ հասարակ մարդիկ* սրից ու սովից կմեռնեն: Նրանք զարհուրելի տեսարան կդառնան, և նրանց կանիծեն, կանպատվեն ու կնվաստացնեն:+ 13 Ես կպատժեմ Եգիպտոսում բնակվողներին, ինչպես որ պատժեցի Երուսաղեմը՝ սուր, սով և համաճարակ* ուղարկելով:+ 14 Հուդայի՝ Եգիպտոս գնացած բնակիչներից ոչ մեկը չի փախչի, չի փրկվի ու հետ չի դառնա Հուդա: Նրանք կփափագեն վերադառնալ ու բնակվել այնտեղ, բայց չեն վերադառնա՝ բացի մի քանիսից, որոնք կփախչեն»»:
-
-
Երեմիա 44։27, 28Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
27 Ես մտադիր չեմ նրանց բարիք անել, ես աղետ եմ բերելու նրանց վրա,+ և Եգիպտոսում գտնվող Հուդայի ժողովուրդը սրով կոտորվելու է ու սովամահ է լինելու, մինչև որ վերանա:+ 28 Միայն քչերը սրից կփրկվեն և Եգիպտոսից կվերադառնան Հուդա:+ Այդ ժամանակ Հուդայում մնացած մարդիկ, որոնք գնացել են Եգիպտոս՝ բնակվելու, կիմանան, թե ում խոսքն է կատարվում՝ ի՞մ, թե՞ իրենց»:
-