-
2 Թագավորներ 25։8-10Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
8 Հինգերորդ ամսվա յոթերորդ օրը, այսինքն՝ Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորի իշխանության 19-րդ տարում, Բաբելոնի թագավորի ծառա Նաբուզարդանը,+ որը պահակազորի պետն էր, եկավ Երուսաղեմ:+ 9 Նա հրի մատնեց Եհովայի տունը,+ թագավորի պալատը+ և Երուսաղեմի բոլոր տները:+ Նա այրեց նաև բոլոր մեծամեծների տները:+ 10 Պահակազորի պետի հետ եկած քաղդեացիների ողջ զորքը քանդեց Երուսաղեմը շրջապատող պարիսպները:+
-
-
2 Տարեգրություն 34։24, 25Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
24 «Եհովան ասում է. «Ես այս վայրի ու դրա բնակիչների վրա աղետ եմ բերելու՝+ իրագործելու եմ այն գրքում գրված բոլոր անեծքները,+ որ կարդացել են Հուդայի թագավորի առաջ: 25 Իմ բարկությունը բորբոքվելու է+ այս վայրի դեմ և չի հանդարտվելու, քանի որ նրանք թողել են ինձ,+ զոհեր են մատուցում ուրիշ աստվածների ու վիրավորում են ինձ իրենց գործերով»»»:+
-
-
2 Տարեգրություն 36։16, 17Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
16 Բայց նրանք հեգնում էին ճշմարիտ Աստծու պատգամաբերներին,+ արհամարհում էին նրա խոսքերը+ և ծաղրում նրա մարգարեներին:+ Ի վերջո Եհովայի բարկությունը բորբոքվեց իր ժողովրդի դեմ,+ որին բուժել այլևս հնարավոր չէր:
17 Նա նրանց դեմ հանեց քաղդեացիների+ թագավորին, որը սրբարանում+ սրի քաշեց+ նրանց երիտասարդներին. թագավորը չխնայեց ո՛չ երիտասարդին, ո՛չ կույսին, ո՛չ ծերին և ո՛չ էլ տկարին:+ Աստված ամեն ինչ նրա ձեռքը մատնեց:+
-