-
Երեմիա 41։16Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
16 Կարեի որդի Հոհանանը և նրա հետ եղող բոլոր զորագլուխները իրենց հետ վերցրին Մասփայից գերեվարված մարդկանց, որոնց նրանք ազատել էին Նաթանիայի որդի Իսմայելի ձեռքից այն բանից հետո, երբ նա սպանել էր Աքիկամի որդի Գոդողիային:+ Նրանք Գաբաոնից հետ բերեցին տղամարդկանց, ռազմիկներին, կանանց, երեխաներին ու պալատականներին:
-
-
Երեմիա 42։1-3Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
42 Այդ ժամանակ բոլոր զորագլուխները, Կարեի որդի Հոհանանը,+ Օսեիայի որդի Հեզանիան և ամբողջ ժողովուրդը՝ թե՛ հասարակ, թե՛ անվանի մարդիկ,* 2 մոտեցան Երեմիա մարգարեին ու ասացին. «Խնդրում ենք, լսիր մեր աղաչանքը և աղոթիր քո Աստված Եհովային մեզ համար՝ այս ողջ ժողովրդի համար, որովհետև շատ էինք, բայց ինչպես տեսնում ես, քիչ ենք մնացել:+ 3 Թող քո Աստված Եհովան մեզ ասի, թե որ ճանապարհով գնանք և ինչ անենք»:
-