-
Երեմիա 25։9Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
9 ես կանչում եմ հյուսիսի բոլոր ժողովուրդներին,+– ասում է Եհովան,– կանչում եմ իմ ծառային՝ Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորին:+ Նրանց բերելու եմ այս երկրի դեմ,+ դրա բնակիչների և շրջակա բոլոր ազգերի դեմ:+ Ձեզ ու այդ ազգերին կործանելու եմ, և մարդիկ, իմանալով պատահածի մասին, սարսափելու են: Դուք ծաղրի* առարկա կդառնաք, և այս երկիրը առհավետ կամայանա:
-
-
Երեմիա 27։6Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
6 Եվ հիմա ձեր բոլոր տարածքները ես տվել եմ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր+ թագավորի՝ իմ ծառայի ձեռքը: Ես նույնիսկ գազաններին եմ հպատակեցրել նրան:
-
-
Եզեկիել 29։19, 20Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
19 Ուստի Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ես Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորին տալիս եմ Եգիպտոսը:+ Նա իր հետ կտանի նրա հարստությունը, կկողոպտի նրան ու մեծ ավար կվերցնի. դա՛ կլինի իր զորքի վարձը:
20 Ես նրան Եգիպտոսը կտամ որպես փոխհատուցում այն ամենի դիմաց, որ նա արել է Տյուրոսի դեմ պատերազմում, որովհետև նրա զորքը ինձ համար է դա արել»,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան:
-