-
2 Տարեգրություն 36։15, 16Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
15 Նրանց նախահայրերի Աստված Եհովան շարունակ պատգամաբերներ էր ուղարկում և նորից ու նորից նախազգուշացումներ էր տալիս նրանց, որովհետև խղճում էր իր ժողովրդին և չէր ցանկանում, որ իր բնակավայրը ավերվի: 16 Բայց նրանք հեգնում էին ճշմարիտ Աստծու պատգամաբերներին,+ արհամարհում էին նրա խոսքերը+ և ծաղրում նրա մարգարեներին:+ Ի վերջո Եհովայի բարկությունը բորբոքվեց իր ժողովրդի դեմ,+ որին բուժել այլևս հնարավոր չէր:
-
-
Եսայիա 65։2Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
2 Ամեն օր, ձեռքերս տարածած, ինձ մոտ եմ կանչել մի համառ ժողովրդի,+
Նրանց, ովքեր քայլում են չար ճանապարհով,+
Շարժվում են իրենց ցանկություններով,+
-
Երեմիա 7։24-26Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
24 Բայց նրանք չլսեցին ինձ և ուշադրություն չդարձրին իմ խոսքերին:+ Նրանք սխալ ուղի բռնեցին՝ առաջնորդվելով իրենց չար մտադրություններով և լսելով իրենց չար ու համառ սրտին:+ Նրանք հետ գնացին, ոչ թե առաջ: 25 Ձեր նախահայրերի՝ Եգիպտոսից դուրս գալու օրվանից մինչև այսօր ոչինչ չի փոխվել:+ Ես ձեզ մոտ էի ուղարկում իմ բոլոր ծառաներին՝ մարգարեներին, ամեն օր նորից ու նորից ուղարկում էի նրանց:*+ 26 Բայց ոչ ոք չէր լսում ինձ և ուշադրություն չէր դարձնում իմ խոսքերին:+ Այս ժողովուրդը համառ էր* ու իր նախահայրերից ավելի վատ վարվեց:
-
-
Երեմիա 35։15Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
15 Ես ձեզ մոտ էի ուղարկում իմ բոլոր ծառաներին՝ մարգարեներին, նորից ու նորից էի ուղարկում* նրանց՝+ ասելով. «Խնդրում եմ, թողեք ձեր բռնած չար ուղին+ և ճիշտն արեք: Մի՛ պաշտեք ուրիշ աստվածների և մի՛ ծառայեք նրանց: Եթե այդպես վարվեք, կշարունակեք բնակվել այն երկրում, որը ձեզ ու ձեր նախահայրերին եմ տվել»:+ Բայց դուք չլսեցիք ինձ և ուշադրություն չդարձրիք ասածներիս:
-
-
-