6 Եվ հիմա ձեր բոլոր տարածքները ես տվել եմ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր+ թագավորի՝ իմ ծառայի ձեռքը: Ես նույնիսկ գազաններին եմ հպատակեցրել նրան: 7 Բոլոր ազգերը նրան, նրա որդուն ու թոռանն են ծառայելու, մինչև որ նրա երկրի ժամանակն էլ գա,+ և շատ ազգեր ու մեծ թագավորներ ստրկացնեն նրան»:+