-
Երեմիա 18։7-10Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
7 Եթե ես ասեմ, որ որևէ ազգ կամ թագավորություն արմատախիլ է լինելու, ավերվելու և կործանվելու է,+ 8 և այդ ազգը դադարի չար բաներ անելուց, ապա ես կմտափոխվեմ* ու չեմ բերի այն աղետը, որը որոշել էի նրա վրա բերել:+ 9 Բայց եթե ասեմ, որ որևէ ազգ կամ թագավորություն բարգավաճելու է և ամրապնդվելու,* 10 և այդ ազգը անի այն, ինչը չար է իմ աչքում, ու չհնազանդվի ինձ, ապա ես կմտափոխվեմ և չեմ անի այն լավ բաները, որ որոշել էի նրա համար անել:
-