Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • 2 Օրենք 28։53-57
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 53 Թշնամիները, ձեզ պաշարելով, այնպիսի ծանր ու անճար վիճակի մեջ կգցեն, որ ստիպված կլինեք ձեր իսկ զավակների միսն* ուտել՝ ձեր որդիների ու դուստրերի,+ որոնց ձեր Աստված Եհովան պարգևել է ձեզ:

      54 Ձեր միջի անգամ ամենափափկասիրտ ու փափկակյաց տղամարդը չի խղճա իր եղբորը, իր սիրելի կնոջը և իր ողջ մնացած որդիներին 55 և ոչ մեկին չի տա իր երեխաների մսից, որոնց կուտի, քանի որ ուտելու ուրիշ ոչինչ չի ունենա այդ ծանր օրերին, երբ թշնամիները, պաշարելով ձեր քաղաքները, անճար վիճակի մեջ գցեն ձեզ:+ 56 Ձեր միջի փափկասիրտ ու փափկակյաց կինը,+ ով այնպիսի փափուկ կյանքով է ապրել, որ անգամ ոտքը գետնին չի դրել, չի խղճա ո՛չ իր սիրելի ամուսնուն, ո՛չ էլ որդուն կամ դստերը 57 և չի ցանկանա նրանց տալ իր ծնած երեխայի մսից, ոչ էլ անգամ իր ոտքերի արանքից դուրս եկած ընկերքից, այլ թաքուն կուտի այդ բոլորը, քանի որ թշնամիները, պաշարելով ձեր քաղաքները, ծանր ու անճար վիճակի մեջ կգցեն ձեզ:

  • 2 Թագավորներ 25։3-7
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 3 Չորրորդ ամսվա իններորդ օրն էր. քաղաքում սաստիկ սով էր,+ և ժողովուրդը ուտելիք չուներ:+ 4 Քաղդեացիները ճեղքեցին քաղաքի պարիսպը,+ ու թեև քաղաքը դեռ շրջապատված էր նրանց կողմից, սակայն բոլոր զինվորները գիշերը արքունական պարտեզի մոտի երկու պարիսպների միջև գտնվող դարպասով փախան: Թագավորը փախավ Արաբա տանող ճանապարհով:+ 5 Բայց քաղդեացիների զորքը հետապնդեց թագավորին և Երիքովի անապատային հարթավայրում հասավ նրան, իսկ թագավորի բոլոր զինվորները, թողնելով նրան, այս ու այն կողմ ցրվեցին: 6 Սեդեկիային բռնեցին+ ու տարան Բաբելոնի թագավորի մոտ՝ Ռեբլա, և նրա նկատմամբ դատավճիռ կայացրին: 7 Սեդեկիայի որդիներին նրա աչքի առաջ սպանեցին: Հետո Նաբուգոդոնոսորը կուրացրեց Սեդեկիային, կապեց նրան պղնձե շղթաներով ու տարավ Բաբելոն:+

  • Եսայիա 3։1
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 3 Ճշմարիտ Տերը՝ Զորքերի տեր Եհովան,

      Երուսաղեմին ու Հուդային կզրկի ամեն տեսակ աջակցությունից ու պաշարներից,

      Հացի ու ջրի ամբողջ պաշարից,+

  • Եզեկիել 4։16
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 16 Նա ավելացրեց. «Մարդո՛ւ որդի, ես Երուսաղեմը կզրկեմ սննդի պաշարից,*+ և մարդիկ, տագնապած ու սարսափած, ստիպված կլինեն իրենց հացը կշռով ուտել+ և ջուրը չափով խմել:+

Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը