Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • 2 Օրենք 4։19
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 19 Եվ երբ ձեր աչքերը դեպի երկինք հառեք ու տեսնեք արևը, լուսինը, աստղերը՝ երկնքի ամբողջ զորքը, չտրվեք գայթակղությանն ու չխոնարհվեք դրանց առաջ, չծառայեք դրանց:+ Ձեր Աստված Եհովան է դրանք ստեղծել երկնքի տակ ապրող բոլոր ժողովուրդների համար:

  • 2 Թագավորներ 17։16
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 16 Նրանք հեռացան իրենց Աստված Եհովայի բոլոր պատվիրաններից, հորթի երկու ձուլածո արձան+ ու սուրբ ձող+ պատրաստեցին և խոնարհվեցին երկնքի ողջ զորքի* առաջ+ ու Բահաղին ծառայեցին:+

  • 2 Թագավորներ 21։1
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 21 Մանասեն+ 12 տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և 55 տարի իշխեց Երուսաղեմում:+ Նրա մոր անունը Էփսիբա էր:

  • 2 Թագավորներ 21։3
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 3 Նա վերականգնեց այն սրբավայրերը, որոնք իր հայր Եզեկիան ավերել էր,+ զոհասեղաններ կանգնեցրեց Բահաղի համար և սուրբ ձող*+ պատրաստեց, ինչպես որ արել էր Իսրայելի թագավոր Աքաաբը:+ Մանասեն խոնարհվեց երկնքի ողջ զորքի* առաջ ու ծառայեց դրանց:+

  • Երեմիա 19։13
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 13 Երուսաղեմի տները և Հուդայի թագավորների տները Տոֆեթի պես անմաքուր կդառնան՝+ այն տները, որոնց տանիքների վրա նրանք զոհեր էին մատուցում երկնքի բոլոր զորքերի* համար,+ և որտեղ ըմպելիքի ընծաներ էին մատուցում ուրիշ աստվածներին»»:+

  • Եզեկիել 8։16
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 16 Նա տարավ ինձ Եհովայի տան ներսի գավիթ:+ Այնտեղ՝ Եհովայի տաճարի մուտքի մոտ՝ նախասրահի ու զոհասեղանի միջև, 25 տղամարդ կար: Նրանք կանգնած էին մեջքով դեպի Եհովայի տաճարը, իսկ դեմքով՝ դեպի արևելք. նրանք խոնարհվում էին արևի առաջ:+

  • Սոփոնիա 1։4, 5
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    •  4 Ես ձեռքս կուղղեմ Հուդայի և Երուսաղեմի բոլոր բնակիչների դեմ,

      Այս վայրից կջնջեմ Բահաղի բոլոր հետքերը+

      Եվ քրմերի անունը քահանաների հետ մեկտեղ,+

       5 Նաև կկործանեմ նրանց, ովքեր կտուրների վրա խոնարհվում են երկնքի զորքի առաջ,+

      Նրանց, ովքեր խոնարհվում են Եհովայի առաջ և հավատարմության երդում են տալիս նրան,+

      Բայց միևնույն ժամանակ նաև Մեղքոմին են հավատարմության երդում տալիս,+

Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը