-
Եզրաս 9։6Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
6 Ես ասացի. «Ո՜վ իմ Աստված, ամոթից չգիտեմ՝ ինչ անել: Չեմ համարձակվում երեսս վեր բարձրացնել դեպի քեզ, ո՜վ իմ Աստված, քանի որ ոտքից գլուխ թաղված ենք մեր հանցանքների մեջ, մեր մեղքերը մինչև երկինք են հասել:+
-
-
Նեեմիա 9։33Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
33 Դու արդարացիորեն ես վարվել՝ թողնելով, որ այդ ամենը գա մեր գլխին, քանի որ դու միշտ հավատարիմ ես եղել, իսկ մենք չարիք ենք գործել:+
-
-
Դանիել 9։5Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
5 Մենք մեղք գործեցինք, սխալ ու չար բաներ արեցինք և ըմբոստացանք:+ Մենք շեղվեցինք քո պատվիրաններից ու չհնազանդվեցինք քո օրենքներին:
-
-
Դանիել 9։8Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
8 Ո՜վ Եհովա, մենք, մեր թագավորները, իշխաններն ու մեր նախահայրերը ամոթերես ենք, որովհետև մեղք ենք գործել քո դեմ:
-