-
2 Թագավորներ 24։15, 16Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
15 Այսպիսով՝ նա Հովաքինին+ գերության տարավ Բաբելոն,+ տարավ նաև թագավորի մորը, կանանց, պալատականներին ու երկրի անվանիներին. նրանց բոլորին Երուսաղեմից գերեվարեց Բաբելոն: 16 Բաբելոնի թագավորը գերության տարավ նաև բոլոր ռազմիկներին՝ 7 000 հոգու, ինչպես նաև 1 000 արհեստավորների ու մետաղագործների. նրանք բոլորը ուժեղ և պատերազմելու համար մարզված տղամարդիկ էին:
-
-
Երեմիա 29։1, 2Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
29 Սա է այն նամակը, որ Երեմիա մարգարեն Երուսաղեմից ուղարկեց գերեվարված ժողովրդի մեջ եղած երեցներին, ինչպես նաև քահանաներին, մարգարեներին ու ամբողջ ժողովրդին, որոնց Նաբուգոդոնոսորը Երուսաղեմից գերի էր տարել Բաբելոն: 2 Նա ուղարկեց նամակը այն բանից հետո, երբ Հեքոնիա+ թագավորը, մայր թագուհին,+ պալատականները, Հուդայի և Երուսաղեմի իշխանները, ինչպես նաև արհեստավորներն ու դարբինները* դուրս եկան Երուսաղեմից:+
-