-
2 Թագավորներ 22։12, 13Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
12 Ապա Քեղկիա քահանային, Սաֆանի որդի Աքիկամին,+ Միքայիայի որդի Աքբորին, քարտուղար Սաֆանին ու թագավորի ծառա Ասայիային հրամայեց. 13 «Գնացեք ու Եհովային հարցրեք, թե այս գրքում գրված խոսքերը ինչ են նշանակում ինձ, ժողովրդի և ամբողջ Հուդայի համար, որովհետև Եհովան խիստ բարկացել է մեզ վրա,+ քանի որ մեր նախահայրերը չեն հնազանդվել այս գրքի խոսքերին ու չեն կատարել այն ամենը, ինչ գրված է դրանում»:
-
-
Երեմիա 39։13, 14Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
13 Ուստի պահակազորի պետ Նաբուզարդանը, ռաբսարիս Նաբուսազաբանը, ռաբմագ Ներգելսարասարը և Բաբելոնի թագավորի բոլոր մեծամեծները 14 մարդիկ ուղարկեցին և Երեմիային դուրս բերեցին Պահակախմբի բակից+ ու հանձնեցին Սաֆանի+ որդի Աքիկամի+ որդի Գոդողիայի+ հոգածությանը, որպեսզի նա իր տուն տանի նրան: Եվ Երեմիան սկսեց ապրել ժողովրդի մեջ:
-
-
Երեմիա 40։5Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
5 Մինչ Երեմիան մտածում էր՝ վերադառնա, թե ոչ, Նաբուզարդանն ասաց. «Վերադարձիր Սաֆանի+ որդի Աքիկամի+ որդի Գոդողիայի+ մոտ, որին Բաբելոնի թագավորը նշանակել է Հուդայի քաղաքների ղեկավար, և նրա հետ ժողովրդի մեջ բնակվիր: Կամ էլ գնա այնտեղ, ուր ուզում ես»:
Այնուհետև պահակազորի պետը նրան ուտելիք ու նվեր տվեց և թողեց, որ գնա:
-