-
Եզեկիել 38։4-6Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
4 Ես այնպես կանեմ, որ դու ուրիշ ճանապարհ բռնես, կարթ կանցկացնեմ քո ծնոտից+ և դուրս կբերեմ քեզ քո ողջ զորքով,+ այդ թվում՝ ձիերին ու ձիավորներին, որոնք շքեղ հագուստներով են: Նրանք հսկայական զորք են, ասպարներ* ու մեծ վահաններ ունեն և հմտորեն են գործածում սուրը: 5 Նրանց հետ են Պարսկաստանը, Եթովպիան և Փութը,+ որոնք ասպար ու սաղավարտ են կրում, 6 Գոմերն ու նրա բոլոր զորախմբերը, հյուսիսի ամենահեռավոր վայրերից Թորգոմայի+ սերունդներն ու նրա բոլոր զորախմբերը՝ շատ ժողովուրդներ:+
-
-
Հայտնություն 19։17, 18Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
17 Նաև տեսա մի հրեշտակ, որը կանգնած էր արևի մեջտեղում: Նա երկնքում թռչող բոլոր թռչուններին բարձրաձայն ասաց. «Այստե՛ղ եկեք, հավաքվե՛ք Աստծու մեծ ընթրիքին,+ 18 որ ուտեք թագավորների, զորապետների և այլ հզոր մարդկանց մարմինները,+ ձիերի և դրանց վրա նստածների մարմինները,+ բոլորի՝ ազատների ու ծառաների, փոքրերի ու մեծերի մարմինները»:
-