-
Եզեկիել 10։15-17Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
15 Քերովբեները վեր էին բարձրանում (նրանք այն նույն կենդանի էակներն էին,* որոնց տեսել էի Քոբար գետի մոտ):+ 16 Երբ քերովբեները առաջ էին շարժվում, անիվներն էլ էին նրանց կողքով առաջ շարժվում, երբ բարձրացնում էին իրենց թևերը, որ վեր ելնեն երկրից, անիվները գնում էին նրանց կողքով և չէին փոխում ուղղությունը:+ 17 Երբ քերովբեները կանգ էին առնում, դրանք էլ էին կանգ առնում, երբ բարձրանում էին, դրանք էլ էին բարձրանում, քանի որ կենդանի էակների վրա ներգործող ոգին* դրանց մեջ էր:
-