-
Դանիել 1։20Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
20 Ամեն անգամ, երբ թագավորը իմաստություն և հասկացողություն պահանջող որևէ հարց էր տալիս նրանց, տեսնում էր, որ նրանք տասնապատիկ գերազանցում էին իր ողջ թագավորությունում եղող ոգի կանչողներին և մոգությամբ զբաղվող քրմերին:+
-
-
Դանիել 5։11, 12Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
11 Քո թագավորության մեջ մի մարդ կա, որի մեջ սուրբ աստվածների ոգին է: Քո հոր օրերում նա հայտնի էր արտասովոր գիտելիքներով, հասկացողությամբ և այնպիսի իմաստությամբ, որ աստվածներն ունեն:+ Քո հայրը՝ Նաբուգոդոնոսոր թագավորը, նրան մոգությամբ զբաղվող քրմերի, ոգի կանչողների, քաղդեացիների և աստղագուշակների վերակացու նշանակեց:+ Քո հա՛յրը դա արեց, ո՛վ թագավոր: 12 Դանիելը, որին թագավորը Բաղդասասար կոչեց,+ բացառիկ հասկացողություն* ու գիտելիքներ ուներ, նաև երազներ մեկնելու, հանելուկներ լուծելու և բարդ խնդիրներ հանգուցալուծելու ունակություն:+ Հիմա թող կանչեն Դանիելին, ու նա կբացատրի գրության նշանակությունը»:
-