-
Ղևտական 26։16, 17Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
16 ապա ձեզ վրա կբերեմ այս պատիժը. տագնապի մեջ կգցեմ ձեզ, հյուծախտ* և տենդ կբերեմ ձեզ վրա, այնպես որ ձեր աչքերը կտկարանան, ու դուք հալումաշ կլինեք: Դուք զուր տեղը կցանեք ձեր սերմը, քանի որ ձեր թշնամիները կուտեն այն:+ 17 Ես կմերժեմ ձեզ, ու դուք կջախջախվեք ձեր թշնամիների կողմից:+ Ձեզ ատողները կտրորեն ձեզ,+ և անգամ երբ հետապնդող չլինի, դուք վախից կփախչեք:+
-
-
2 Օրենք 28։15Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
15 Իսկ եթե չհնազանդվեք ձեր Աստված Եհովային և բարեխղճորեն չկատարեք նրա բոլոր պատվիրաններն ու կանոնները, որ այսօր տալիս եմ ձեզ, ապա այս բոլոր անեծքները կգան ու անխուսափելիորեն կհասնեն ձեզ:+
-