-
Մատթեոս 7։24-27Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
24 Այսպիսով՝ ով լսում է իմ այս խոսքերն ու կատարում դրանք, նման է մի խոհեմ մարդու, որն իր տունը ժայռի վրա կառուցեց:+ 25 Անձրևը հորդեց, հեղեղները եկան, քամիները փչեցին ու հարվածեցին այդ տանը, բայց այն փուլ չեկավ, քանի որ ժայռի վրա էր հիմնված: 26 Իսկ ով լսում է իմ այս խոսքերը և չի կատարում դրանք, նման է մի անմիտ մարդու, որն իր տունը ավազի վրա կառուցեց:+ 27 Անձրևը հորդեց, հեղեղները եկան, քամիները փչեցին ու հարվածեցին այդ տանը,+ և այն չդիմացավ ու ամբողջովին ավերվեց»:
-