Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • 2 Օրենք 15։7, 8
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 7 Եթե ձեր Աստված Եհովայի տված երկրում՝ դրա քաղաքներից մեկում, ձեր եղբայրներից որևէ մեկը աղքատանա, ձեր սիրտը չկարծրացնեք ու ժլատ* չլինեք ձեր աղքատ եղբոր հանդեպ:+ 8 Առատաձեռն եղեք նրա հանդեպ+ և անպատճառ պարտք տվեք,* ինչ որ նրան պետք է, ինչի կարիք որ նա ունի:

  • Մատթեոս 25։35, 36
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 35 որովհետև ես սոված էի, և ինձ ուտելիք տվեցիք, ծարավ էի, և ինձ խմելու բան տվեցիք, օտարական էի, և ինձ գրկաբաց հյուրընկալեցիք,+ 36 մերկ* էի, և ինձ հագցրիք,+ հիվանդ էի, և ինձ հոգ տարաք, բանտում էի, և ինձ այցելեցիք»:+

  • Ղուկաս 3։11
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 11 Նա էլ ասում էր. «Երկու* հագուստ ունեցողը թող մեկը տա չունեցողին, ուտելիք ունեցողն էլ թող նույն կերպ վարվի»:+

  • Հռոմեացիներ 12։13
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 13 Ձեր ունեցածից բաժին հանեք սրբերին,* որոնք ինչ-որ բանի կարիք ունեն:+ Հյուրասեր լինելը սովորություն դարձրեք:+

  • 1 Տիմոթեոս 5։4
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 4 Բայց եթե որևէ այրի երեխաներ և թոռներ ունի, թող նրանք սովորեն Աստծու հանդեպ նվիրվածությունը նախևառաջ ցույց տալ իրենց ընտանիքներում+ և հոգ տանեն ծնողներին, տատերին ու պապերին՝ կատարելով իրենց պարտականությունը,+ քանի որ դա է հաճելի Աստծուն:+

  • Հակոբոս 1։27
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 27 Մեր Աստվածը և Հայրը սա է համարում մաքուր ու անպիղծ երկրպագություն՝* հոգ տանել նեղության մեջ եղող+ որբերին+ ու այրիներին+ և անբիծ մնալ՝ չընկնելով աշխարհի ազդեցության տակ:+

  • 1 Հովհաննես 3։17
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 17 Բայց ով այս աշխարհի բարիքներն ունի և տեսնում է, որ իր եղբայրը կարիքի մեջ է, ու կարեկցանք չի ցուցաբերում նրա հանդեպ, ինչպե՞ս կարող է ասել, որ սիրում է Աստծուն:+

Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը