Սաղմոսներ
Դավթի ողբերգը, որը նա ուղղեց Եհովային, երբ լսեց բենիամինցի Քուշի խոսքերը:
7 Ո՜վ Եհովա, իմ Աստվա՛ծ, քեզ մոտ եմ ապաստան փնտրում:+
Փրկիր ինձ բոլոր հալածողներից, ազատիր ինձ նրանցից:+
2 Եթե փրկող չլինի, նրանք առյուծի պես ինձ կհոշոտեն,+
Ինձ քարշ կտան կտանեն:
3 Ո՜վ Եհովա, իմ Աստվա՛ծ, եթե ես ինչ-որ բանում մեղավոր եմ,
Եթե անարդար մի բան եմ արել,
4 Եթե ինձ լավություն անողին վատություն եմ արել,+
Եթե առանց պատճառի եմ թշնամուս կողոպտել,*
5 Ուրեմն թող թշնամին հետապնդի ինձ ու վրա հասնի,
Թող տապալի գետնին ու ինձ* ճզմի,
Թող փառքս հողի ու փոշու մեջ թաղի: (Սելա)
6 Բարկությամբ ոտքի ել, ո՛վ Եհովա,
Կատաղի թշնամիներիս դեմ կանգնիր,+
Վեր կաց, ինձ օգնիր,
Քո հրամանով արդարություն հաստատիր:+
7 Թող ազգերը քեզ շրջապատեն,
Դու երկնքից գործիր նրանց դեմ:
8 Ժողովուրդների դատավճիռը կկայացնի Եհովան:+
Դատիր ինձ, ո՛վ Եհովա, իմ անարատության,
Իմ արդար գործերի հիման վրա:+
9 Խնդրում եմ, անօրենների չար գործերին վերջ դիր,
Իսկ արդարներին ապահով պահիր.+
13 Նախապատրաստում է մահաբեր զենքերը
Եվ պատրաստ է արձակելու իր կրակոտ նետերը:+
14 Նայիր այդ մեկին, որ չարությամբ է հղի,
Նա չարիք է հղացել և ստեր է ծնում:+
15 Նա մի խոր փոս է փորում,
Բայց իր փորած փոսի մեջ հենց ինքն է ընկնում:+
16 Նրա արած չարիքը իր գլխին է գալու,+
Նրա դաժան բռունցքը իր իսկ գագաթին է իջնելու: