Սաղմոսներ
Դավթի երգը, որը ծառայում է որպես հիշեցում:
38 Ո՛վ Եհովա, ինձ բարկությամբ մի՛ խրատիր
Եվ ցասումով ինձ մի՛ ուղղիր:+
2 Նետերդ ինձ խոցել են,
Ձեռքդ ինձ ճնշում է:+
4 Մեղքերս կիտվել են իմ գլխավերևում,+
Այնպիսի ծանր բեռ են դարձել, որ կրել չեմ կարողանում:
5 Իմ անմտության բերած ցավերը ասես վերքեր լինեն,
Որ թարախակալել են ու փտել:
6 Ես կորցրել եմ հանգիստս ու ծայրահեղ վհատված եմ,
Ամբողջ օրը վշտահար շրջում եմ:
7 Ներսս վառվում է,
Ողջ մարմինս ցավում է:+
8 Անզգայացած ու լիովին ջախջախված եմ,
Սրտիս ցավից բարձրաձայն հառաչում* եմ:
9 Ո՛վ Եհովա, դու իմ բոլոր ցանկությունները գիտես
Եվ իմ հառաչանքներին անտեղյակ չես:
11 Տառապալի վիճակս տեսնելով՝ ընկերներս ու ծանոթներս ինձնից խուսափում են,
Մտերիմներս հեռու են մնում:
12 Մահս կամեցողները որոգայթ են լարում,
Ինձ վնասել ցանկացողները ինձ կործանելու մասին են խոսում+
Եվ օրնիբուն խաբեություն են ծրագրում:
14 Ասես մի մարդ լինեմ, ով լսել չի կարողանում,
Ով, ի պաշտպանություն իրեն, ոչինչ չի ասում,
15 Որովհետև, ո՛վ Եհովա, ես սպասում եմ քեզ,+
Եվ դու, Եհո՛վա, իմ Աստվա՛ծ, ինձ կպատասխանես:+
16 Ես ասացի. «Թող նրանք ինձ վրա չչարախնդան,
Ինձ վերևից չնայեն, երբ ոտքերս սայթաքեն»:
17 Քիչ էր մնում՝ տապալվեի,
Եվ ցավս չէր մեղմանում:+
18 Ես խոստովանեցի հանցանքս:+
Մեղքիս պատճառով կորցրել էի անդորրս:+
19 Իսկ թշնամիներս առույգ ու զորեղ են,*
Առանց պատճառի ինձ ատողները շատացել են:
20 Իմ լավության դիմաց չարով են հատուցում,
Լավն անելուս համար իմ դեմ են ելնում:
21 Ո՛վ Եհովա, ինձ մի՛ լքիր,
Ո՛վ իմ Աստված, քեզ ինձնից հեռու մի՛ պահիր:+
22 Շտապիր ինձ օգնության,
Ո՛վ Եհովա, իմ փրկությո՛ւն:+