Սաղմոսներ
78 Իմ ժողովո՛ւրդ, ուշադրություն դարձրու իմ օրենքին,*
Ականջ դիր իմ բերանի խոսքերին:
2 Ես առակներով կխոսեմ,
Վաղեմի հանելուկները կասեմ:+
3 Այն ամենը, ինչ լսել ենք ու գիտենք,
Այն, ինչ մեր հայրերն են մեզ պատմել,+
4 Մենք չենք թաքցնի մեր որդիներից:
Մենք կպատմենք գալիք սերնդին+
Եհովայի փառապանծ գործերի և զորության մասին,+
Նրա արած զարմանահրաշ բաների մասին:+
5 Նա Հակոբին պատվիրան* տվեց,
Իսրայելի մեջ օրենք սահմանեց:
Նա պատվիրեց մեր նախահայրերին,
Որ այդ ամենը հաղորդեն իրենց զավակներին,+
6 Որպեսզի դրանք գալիք սերունդներն էլ իմանան՝
Այն երեխաները, որ դեռ լույս աշխարհ պետք է գան:+
Նրանք էլ իրենց հերթին դրանք կպատմեն իրենց զավակներին:+
7 Այդ դեպքում նրանք Աստծու վրա կդնեն իրենց հույսը,
Չեն մոռանա Աստծու արածները+
Եվ կպահեն նրա պատվիրանները:+
8 Նրանք չեն նմանվի իրենց նախահայրերին՝
Համառ ու ապստամբ այդ սերնդին՝+
Մի սերունդ, որ փոփոխական սիրտ ուներ*+
Եվ Աստծուն հավատարիմ չէր:*
9 Աղեղով զինված էին եփրեմցիները,
Բայց նահանջեցին պատերազմի օրը:
13 Նա ծովը բաժանեց և նրանց անցկացրեց,
Ջրերը պատնեշի պես կանգնեցրեց:+
14 Ցերեկը նրանց առաջնորդեց ամպով,
Գիշերը՝ կրակի լույսով:+
16 Ժայռից առվակներ բխեցրեց
Եվ ջրերը գետերի պես հոսեցրեց:+
17 Բայց նրանք շարունակեցին մեղք գործել Բարձրյալի դեմ՝
Անապատում ապստամբելով նրա դեմ:+
19 Այդպիսով նրանք խոսեցին ընդդեմ Աստծու
Եվ ասացին. «Մի՞թե Աստված կարող է սեղան գցել անապատում»:+
20 Ահա նա հարվածեց ժայռին,
Եվ ջրեր բխեցին, վտակներ հորդեցին:+
Մինչդեռ նրանք հարցրին. «Նա կարո՞ղ է մեզ հաց էլ տալ,
Իր ժողովրդին մսով կերակրել»:+
21 Երբ Եհովան լսեց, ցասումով լցվեց.+
Հակոբի դեմ կրակ+ բռնկվեց,
Իսրայելի դեմ նրա զայրույթը բորբոքվեց,+
22 Որովհետև նրանք Աստծուն չհավատացին,+
Նրա փրկարար ուժին չվստահեցին:
23 Այդժամ նա ամպամած երկնքին հրաման տվեց,
Երկնքի դռները բաց արեց:
24 Նրանց կերակրելու համար շարունակ մանանա տեղացրեց,
Նրանց երկնքի ցորենը տվեց:+
26 Երկնքում արևելյան քամի բարձրացրեց,
Իր զորությամբ հարավային քամի բերեց:+
27 Նրանց վրա միս տեղաց՝ առատ, ինչպես փոշին,
Թռչուններ բերեց՝ ծովափի ավազի պես անհաշիվ:
28 Դրանք թափեց իր ժողովրդի ճամբարի վրա՝
Նրանց վրանների շուրջբոլորը:
29 Նրանք կերան ու ագահաբար իրենց փորը լցրին,
Աստված տվեց նրանց այն, ինչ ուզեցին:+
30 Բայց դեռ լիովին չհագեցած,
Ուտելիքը դեռ իրենց բերանում՝
31 Նրանց դեմ Աստծու ցասումը բորբոքվեց,+
Նրանց զորավորներին նա մահվան մատնեց,+
Իսրայելի երիտասարդներին տապալեց:
32 Չնայած այս ամենին՝ նրանք ավելի շատ մեղքեր գործեցին,+
Նրա զարմանահրաշ գործերը տեսնելուց հետո էլ նրան չհավատացին:+
33 Ուստի նրանց կյանքը, ինչպես մի շունչ, նա ընդհատեց,+
Անսպասելի աղետ բերելով՝ նրանց կյանքի տարիներին վերջ դրեց:
34 Ամեն մահաբեր պատժից հետո նրանք Աստծու հավանությունն էին փնտրում,+
Վերադառնում էին նրա մոտ ու նրա բարեհաճությունը որոնում:*
36 Բայց իրենց բերանի խոսքերով նրան խաբել էին փորձում,
Իրենց լեզվով նրան ստեր էին ասում:
38 Բայց նա գթասիրտ էր.+
Ներում էր նրանց հանցանքը և նրանց չէր կործանում:+
Հաճախ զսպում էր իր բարկությունը+
Եվ չէր թափում իր ողջ ցասումը:
41 Կրկին ու կրկին Աստծուն փորձեցին+
Եվ Իսրայելի Սրբին վշտացրին:
43 Չհիշեցին, թե ինչ զորավոր գործեր արեց Եգիպտոսում+
Եվ ինչ հրաշքներ գործեց Տայանիսի շրջանում,
44 Թե ինչպես Նեղոսի ջրանցքների ջուրը արյան վերածեց,+
Այնպես որ մարդիկ չէին կարողանում խմել իրենց ջրերից:
45 Խայթող ճանճերի պարսեր ուղարկեց, որ նրանց տանջահար անեն,+
Եվ գորտեր ուղարկեց, որ նրանց պատուհասեն:+
46 Նրանց բերքը անկուշտ մորեխների կերակուր դարձրեց,
Նրանց աշխատանքի պտուղը մորեխների պարսերին տվեց:+
47 Կարկուտով ոչնչացրեց նրանց խաղողի վազերը,+
Կարկտահատիկներով ջարդուխուրդ արեց ժանտաթզենիները:
49 Նրանց վրա թափեց իր սաստիկ բարկությունը,
Ցասումը, վրդովմունքն ու սրտնեղությունը,
Արհավիրք բերող հրեշտակախմբեր ուղարկեց:
50 Նա իր բարկությանը ազատություն տվեց,
Նրանց կյանքը չխնայեց,
Համաճարակով կործանեց:
51 Վերջում սպանեց Եգիպտոսի բոլոր առաջնեկներին,+
Քամի վրաններում բնաջնջեց նրանց առնականության* առաջին պտուղներին:
52 Հետո իր ժողովրդին, ինչպես ոչխարների մի հոտի, այնտեղից դուրս բերեց,+
Նրանց, ինչպես հոտի, անապատում ուղղորդեց:
55 Նրանց առաջից ազգերին վռնդեց,+
Չափման լարով չափեց ու նրանց ժառանգություն բաժանեց,+
Իսրայելի ցեղերին իրենց տներում բնակեցրեց:+
56 Բայց նրանք շարունակ փորձում էին Բարձրյալ Աստծուն,
Նրա դեմ ապստամբում էին,+
Նրա հիշեցումներին ուշադրություն չէին դարձնում:+
57 Նրանք ճանապարհից շեղվում էին,
Իրենց նախահայրերի պես դավաճան էին,+
Լարը թուլացած աղեղի պես անհուսալի էին:+
59 Այդ ամենը տեսնելով՝ Աստված սաստիկ զայրույթով լցվեց+
Եվ Իսրայելից լիովին երես թեքեց:
61 Նա թույլ տվեց, որ իր զորության խորհրդանիշը* որպես ավար տարվի,
Իր փառահեղության խորհրդանիշը ոսոխի ձեռքը մատնվի:+
62 Իր ժողովրդի հանդեպ ցասումով լցվեց,+
Իր սեփականությանը նա սրի մատնեց:
63 Կրակը լափեց նրա երիտասարդներին,
Նրա կույսերի համար հարսանեկան երգեր չերգեցին:
66 Իր թշնամիներին նա հետ մղեց,+
Նրանց առհավետ խայտառակ արեց:
67 Հովսեփի վրանից նա հրաժարվեց,
Եփրեմի ցեղին չընտրեց,
68 Այլ Հուդայի ցեղին ընտրեց՝+
Սիոն լեռը, որը նա սիրեց:+