Վերելքի երգ: Դավթի երգը:
131 Ո՛վ Եհովա, սրտիս մեջ չկա գոռոզություն,
Աչքերս ոչ ոքի վերևից չեն նայում,+
Ես չեմ ձգտում մեծամեծ բաների,+
Ոչ էլ ինձ համար անհասանելի որևէ բանի:
2 Ընդհակառակը, անդորր եմ բերել իմ հոգուն+
Եվ խաղաղվել եմ, ինչպես մանուկը՝ իր մոր գրկում:
Ես այդ մանկան պես գոհունակություն եմ զգում:
3 Թող Իսրայելը սպասի Եհովային+
Այժմվանից մինչև հավիտենություն: