ՀՈՎԵԼ
1 Սա է Եհովայի խոսքը, որ նա հաղորդեց Փաթուելի որդի Հովելի* միջոցով.
2 Լսե՛ք սա, ո՛վ երեցներ,
Ակա՛նջ դրեք, ո՛վ երկրի բոլոր բնակիչներ:
Այսպիսի բան եղե՞լ է ձեր օրերում
Կամ ձեր նախահայրերի օրերում:+
3 Պատմե՛ք սրա մասին ձեր որդիներին,
Ձեր որդիներն էլ թող պատմեն իրենց որդիներին,
Իսկ նրանց որդիները՝ հաջորդ սերնդին:
4 Ինչ որ խժռող մորեխը թողեց, թևավոր մորեխը կերավ,+
Ինչ որ թևավոր մորեխը թողեց, անթև մորեխը կերավ,
Եվ ինչ որ անթև մորեխը թողեց, անկուշտ մորեխը կերավ:+
5 Արթնացե՛ք, ո՛վ հարբեցողներ,+ և լա՛ց եղեք:
6 Մի ազգ է ներխուժել իմ երկիր՝ հզոր ու անհամար:+
Նրա ատամները առյուծի ատամներ են,+ ծնոտը՝ առյուծի ծնոտ:
7 Նա իմ խաղողի վազը ավերել է, իմ թզենին կոճղ է դարձրել,
Դրանք ամբողջությամբ կեղևազրկել է ու դեն նետել:
Նույնիսկ ճյուղերի վրա կեղև չի թողել:
9 Հացի ընծա+ և ըմպելիքի ընծա+ այլևս չի բերվում Եհովայի տուն:
Ողբում են քահանաները՝ Եհովային ծառայողները:
10 Դաշտն ամայացել է, հողը սգում է,+
Քանի որ հացահատիկը ոչնչացվել է, մաճարը ցամաքել է, և յուղը՝ վերջացել:+
11 Հողագործները հիասթափված են, խաղողագործները ողբում են,
Որովհետև չկա ցորեն ու գարի,
Որովհետև դաշտի բերքը ոչնչացվել է:
12 Խաղողի վազը չորացել է,
Թզենին թոշնել է:
Նռնենին, արմավենին ու խնձորենին,
Դաշտի բոլոր ծառերը չորացել են:+
Մարդկանց ցնծությունը ամոթի է վերածվել:
13 Քո՛ւրձ հագեք, սո՛ւգ կապեք,* ո՛վ քահանաներ:
Ողբացե՛ք, զոհասեղանի մոտ ծառայողնե՛ր:+
Եկե՛ք, ո՛վ իմ Աստծուն ծառայողներ, գիշերը քուրձ հագա՛ծ անցկացրեք,
Որովհետև ձեր Աստծու տնից հացի ընծան+ և ըմպելիքի ընծան+ վերացել է:
14 Ծո՛մ հայտարարեք,* սուրբ ժողո՛վ գումարեք:+
Երեցներին, երկրի բոլոր բնակիչներին
Ձեր Աստված Եհովայի տան մոտ հավաքե՛ք+ ու Եհովային օգնությա՛ն կանչեք:
15 Ա՜հ, այդ օրը գալիս է:
Եհովայի օրը մոտ է,+
Այդ օրը Ամենակարողը կործանում է բերելու:
16 Այլևս չկա ուտելիք մեր աչքերի առաջ,
Ուրախություն և ցնծություն՝ մեր Աստծու տանը:
17 Սերմերը* փտել են բահերի տակ:
Ամբարները դատարկ են մնացել,
Շտեմարանները փլվել են, քանի որ հացահատիկի բերքը փչացել է:
18 Նույնիսկ ընտանի կենդանիներն են հառաչում:
Նախիրները շփոթված թափառում են, քանի որ արոտավայր չունեն,
Ոչխարների հոտերը նույնպես պատժվում են:
19 Քեզ եմ կանչելու, ո՜վ Եհովա,+
Որովհետև կրակը խժռել է արոտավայրերը,
Եվ բոցը լափել է դաշտի բոլոր ծառերը:
20 Նույնիսկ վայրի գազանների աչքերն են ուղղված դեպի քեզ,
Որովհետև ջրի աղբյուրները չորացել են,
Եվ կրակը խժռել է արոտավայրերը:
2 Եղջերափո՛ղ փչեք Սիոնում,+
Իմ սուրբ լեռան վրա մարտագո՛չ արձակեք:
Թող երկրի բոլոր բնակիչները դողան,
Որովհետև Եհովայի օրը գալիս է,+ մոտ է այն:
3 Նրանց առջևում եղածը կրակն է լափում,
Իսկ հետևում մնացածը բոցն է խժռում:+
Նրանցից առաջ երկիրը Եդեմի պարտեզի պես է,+
Իսկ նրանցից հետո՝ անմարդաբնակ անապատի.
Ոչինչ չի կարող ազատվել նրանցից:
4 Նրանք ձիու տեսք ունեն,
Վազում են ինչպես մարտական ձիեր:+
5 Լեռնագագաթների վրա ցատկոտելով առաջ շարժվելիս աղմուկ են հանում՝+
Կառքերի արձակած աղմուկի պես,
Բոցավառվող կրակի ճարճատյունի պես, որ լափում է ծղոտը:
Նրանք նման են հզոր ժողովրդի, որ շարվել է պատերազմելու համար:+
6 Նրանց առաջ ժողովուրդները կդողան,
Եվ բոլորի երեսները կգունատվեն:
7 Նրանք ռազմիկների պես են գրոհում,
Զինվորների պես են պարիսպ բարձրանում:
Յուրաքանչյուրն ուղիղ շարքով առաջ է շարժվում,
Եվ ոչ ոք չի շեղվում իր ուղուց:
8 Նրանք չեն հրում իրար,
Ամեն մեկն առաջ է ընթանում իր ուղիով:
Եվ եթե ոմանք էլ ընկնում են զենքից,*
Մյուսները չեն խախտում շարքը:
9 Նրանք քաղաք են խուժում, վազում պարսպի վրայով,
Մագլցում են տների վրա
Ու գողի պես պատուհաններից ներս մտնում:
Աստված իրագործում է իր խոսքը.* հզոր է նա:
12 «Բայց դեռ ուշ չէ վերադառնալու համար,– ասում է Եհովան:–
13 Պատռեք ձեր սրտե՛րը,+ ոչ թե հանդերձները,+
Վերադարձե՛ք ձեր Աստված Եհովայի մոտ,
Քանի որ նա կարեկից է ու գթառատ, համբերատար է*+ և հավատարիմ սիրով լի:+
Նա կփոխի իր որոշումը* և աղետ չի բերի:
14 Ո՞վ գիտի, գուցե նա հրաժարվի իր մտադրությունից,+
Փոխի իր որոշումը* և օրհնի ձեզ,*
Որ կարողանաք հացի և ըմպելիքի ընծաներ մատուցել ձեր Աստված Եհովային:
Թող փեսան ու հարսը դուրս գան իրենց ամուսնական ննջարանից:
17 Թող քահանաները՝ Եհովային ծառայողները,
Լաց լինեն նախասրահի ու զոհասեղանի միջև+ և ասեն.
«Ո՜վ Եհովա, խղճա քո ժողովրդին,
Քո ժողովրդին* ծաղրի առարկա մի՛ դարձրու,
Թույլ մի՛ տուր, որ ազգերը իշխեն նրա վրա:
Ինչո՞ւ ժողովուրդներն ասեն. «Ո՞ւր է նրանց Աստվածը»»:+
18 Եհովան նախանձախնդրորեն կպաշտպանի իր երկիրը
Եվ կկարեկցի իր ժողովրդին:+
19 Ես՝ Եհովաս, կասեմ իմ ժողովրդին.
«Ահա ես ձեզ հացահատիկ, գինի և յուղ եմ տալիս,
Եվ դուք կկշտանաք:+
Այլևս թույլ չեմ տա, որ ազգերը անպատիվ անեն ձեզ:+
20 Հյուսիսից հարձակվողին հեռու կքշեմ ձեզնից,
Կվռնդեմ դեպի անջուր և ամայի երկիր.
Նրանից նեխած հոտ կգա, գարշահոտություն կտարածվի,+
Որովհետև ես զորավոր գործեր եմ անելու»:
21 Մի՛ վախեցիր, ո՛վ երկիր:
Ցնծա՛ և ուրախացի՛ր, քանի որ ես՝ Եհովաս, զորավոր գործեր եմ անելու:
22 Մի՛ վախեցեք, կենդանինե՛ր,
Որովհետև տափաստանի արոտավայրերը կկանաչեն,+
Ծառերը պտուղ կտան,+
Թզենու և խաղողենու առատ բերք կլինի:+
23 Ո՛վ Սիոնի որդիներ, ցնծացե՛ք և ուրախացե՛ք ձեր Աստված Եհովայով,+
Որովհետև նա պետք եղած չափով աշնանային անձրևներ կտա ձեզ,
Հորդառատ անձրևներ կբերի՝
Աշնանային ու գարնանային անձրևներ, ինչպես որ առաջ էր:+
25 Ես կփոխհատուցեմ ձեզ այն տարիների բերքի դիմաց,
Որ կերան թևավոր մորեխը, անթև մորեխը, անկուշտ մորեխն ու խժռող մորեխը՝
Իմ մեծ զորքը, որն ուղարկել էի ձեզ մոտ:+
Իմ ժողովուրդը այլևս ամոթով չի մնա:+
27 Դուք կիմանաք, որ ես ձեզ հետ եմ, ո՛վ Իսրայելի ժողովուրդ,+
Որ ես ձեր Աստված Եհովան եմ,+ և ուրիշը չկա:
Իմ ժողովուրդն այլևս ամոթով չի մնա:
28 Դրանից հետո ես իմ ոգին կթափեմ+ ամեն տեսակ մարդկանց վրա,
Եվ ձեր որդիներն ու աղջիկները կմարգարեանան,
Ձեր տարեցները երազներ կտեսնեն,
Իսկ ձեր երիտասարդները՝ տեսիլքներ:+
29 Այդ օրերին իմ ոգին կթափեմ նույնիսկ իմ ծառաների ու աղախինների վրա:
32 Բայց ամեն ոք, ով կանչում է Եհովայի անունը,* կփրկվի,+
Որովհետև, ինչպես և ասել եմ ես՝ Եհովաս,
Սիոն լեռան վրա ու Երուսաղեմում փրկվողներ կլինեն,+
Վերապրածներ, ում Եհովան կանչում է»:
3 «Այն օրերին և այն ժամանակ,
Երբ Հուդայի ու Երուսաղեմի գերիներին հետ բերեմ,+
2 Ես բոլոր ազգերին մեկտեղ կհավաքեմ
Ու կբերեմ Հովսափատի* հովիտ:
Հանուն Իսրայելի՝ իմ սեփականության,
Ես այնտեղ դատաստան կտեսնեմ նրանց նկատմամբ,+
Որովհետև նրանք իմ ժողովրդին ցրեցին ազգերի մեջ,
Իմ երկիրը իրար մեջ բաժանեցին:+
3 Որովհետև իմ ժողովրդի համար նրանք վիճակ* էին գցում,+
Տղա երեխային վաճառում էին, որ մարմնավաճառ վարձեն,
Աղջիկ երեխային էլ վաճառում էին, որ գինի խմեն:
4 Ի՞նչ ունեք իմ դեմ,
Ո՛վ Տյուրոս, Սիդոն և փղշտացիների երկրի բոլոր շրջաններ,
Վրե՞ժ եք լուծում ինձնից:
Եթե վրեժ եք լուծում,
Ապա ես իսկույն, առանց հապաղելու ձեր վրեժը ձեր գլխին կբերեմ,+
5 Քանի որ դուք վերցրիք իմ արծաթն ու ոսկին,+
Իմ ընտիր գանձերը ձեր տաճարները տարաք
6 Եվ Հուդայի ու Երուսաղեմի բնակիչներին վաճառեցիք հույներին,+
Որ նրանց հեռացնեք իրենց երկրից:
7 Ես հետ կբերեմ նրանց այն տեղից, ուր վաճառեցիք նրանց,+
Եվ ձեր վրեժը ձեր գլխին կբերեմ:
8 Ձեր որդիներին ու աղջիկներին կվաճառեմ Հուդայի բնակիչներին,+
Նրանք էլ կվաճառեն սաբայեցիներին՝ մի հեռավոր ազգի,
Քանի որ ես՝ Եհովաս եմ դա ասել:
9 Ազգերին սա՛ հայտարարեք.+
«Պատերազմի՛ պատրաստվեք,*
Ոտքի՛ հանեք զորավոր մարդկանց:
Թող բոլոր ռազմիկները առաջ գնան, թող գրոհեն:+
10 Ձեր խոփերից* սրեր պատրաստեք և ձեր էտոցներից՝* նիզակներ:
Թույլը թող ասի՝ ես ուժեղ եմ:
11 Եկե՛ք և օգնե՛ք իրար, ո՛վ շրջակա ազգեր, մեկտե՛ղ հավաքվեք»»:+
Ո՛վ Եհովա, ցած բեր քո ռազմիկներին* այդ վայրը:
12 «Թող ազգերը վեր կենան ու գան Հովսափատի հովիտ,
Քանի որ այնտեղ եմ նստելու, որ դատեմ շրջակա բոլոր ազգերին:+
13 Մանգաղը ձեռքնե՛րդ վերցրեք, որովհետև հնձելու ժամանակն է:
Եկե՛ք, իջե՛ք և տրորե՛ք խաղողը, որովհետև հնձանը լցվել է:+
Ինչպես գինին է տակառներից ելնում թափվում, այնպես էլ ազգերի չարությունն է հորդում:
14 Ամբոխնե՜ր, ամբոխնե՜ր կան դատավճռի հովտում,
Որովհետև մոտ է Եհովայի օրը, երբ նա մարդկանց կդատի այնտեղ:+
15 Արևն ու լուսինը կխավարեն,
Եվ աստղերը կխամրեն:
16 Եհովան Սիոնից կմռնչա առյուծի պես,
Երուսաղեմից կթնդացնի իր ձայնը,
Եվ երկինքն ու երկիրը կցնցվեն,
Բայց Եհովան ապաստան կլինի իր ժողովրդի համար+
Եվ ամրոց՝ իսրայելացիների համար:
17 Եվ դուք կիմանաք, որ ես ձեր Աստված Եհովան եմ,
Որ բնակվում եմ իմ սուրբ լեռան՝ Սիոնի վրա:+
18 Այդ օրը լեռներից քաղցրահամ գինի կկաթի,+
Եվ բլուրներից կաթ կհոսի:
19 Եգիպտոսը ամայի կդառնա,+
Եդոմը՝ անմարդաբնակ անապատ,+
Քանի որ նրանք դաժանությամբ վարվեցին Հուդայի բնակիչների հետ+
Եվ անմեղ արյուն թափեցին նրանց երկրում:+
20 Բայց Հուդան բնակեցված կլինի դարեդար,
Եվ Երուսաղեմը՝ սերնդեսերունդ:+
Նշանակում է «Եհովան Աստված է»:
Կամ՝ «մաճարը»:
Կամ՝ «երիտասարդ կինը»:
Կամ՝ «ամուսնու»:
Կամ՝ «կո՛ւրծք ծեծեք»:
Բռց.՝ «սրբագործեք»: Բառարանում տես «Սրբագործել»:
Կամ հնարավոր է՝ «Չորացած թզերը»:
Կամ՝ «նետողական զենքից»:
Կամ հնարավոր է՝ «Նա, ով իրագործում է Աստծու խոսքը»:
Կամ՝ «չի շտապում բարկանալ»:
Կամ՝ «կափսոսա»:
Կամ՝ «Ափսոսա»:
Այսինքն՝ օրհնի բերքը:
Բռց.՝ «սրբագործեք»: Բառարանում տես «Սրբագործել»:
Բառարանում տես «Սրբագործել»:
Կամ՝ «երեցներին»:
Բռց.՝ «ժառանգությանը»:
Այսինքն՝ Մեռյալ ծովը:
Այսինքն՝ Միջերկրական ծովը:
Հացահատիկը տրորելու, մանրելու տեղ:
Կամ՝ «նախանշաններ կտամ»:
Եբր. արտահայտությունը ներառում է հետևյալ իմաստները՝ «օգնության կանչել Աստծուն՝ տալով նրա անունը», «ապավինել Աստծուն», «հռչակել Աստծու անունը»:
Նշանակում է «Եհովան Դատավոր է»:
Բառարանում տես «Վիճակ»:
Կամ՝ «Սո՛ւրբ դարձրեք ձեզ պատերազմի համար»:
Գութանի՝ արորի մետաղյա կտրիչը, որը մտնում է հողի մեջ և ճեղքում այն:
Էտելու՝ ավելորդ ճյուղերը կտրելու գործիք:
Կամ՝ «զորավորներին»:
Նշանակում է «ակացիաներ»:
Կամ՝ «հեղեղատը»: Բառարանում տես «Հեղեղատ»:
Բռց.՝ «Նրանց արյունը»: