ԱՄՈՍ
1 Ամոսի՝* Թեկուեի+ ոչխարաբույծներից մեկի խոսքերը այն մասին, թե նա ինչ տեսավ Իսրայելի վերաբերյալ տեսիլքում Հուդայի թագավոր Օզիայի+ և Իսրայելի թագավոր Հերոբովամի՝+ Հովասի+ որդու օրերում՝ երկրաշարժից երկու տարի առաջ:+ 2 Նա ասաց.
«Եհովան Սիոնից առյուծի պես կմռնչա
Եվ Երուսաղեմից ձայն կտա:
Արոտավայրերը սուգ կանեն,
Եվ Կարմեղոսի գագաթը կչորանա»:+
3 Ահա թե ինչ է ասում Եհովան.
5 Ես կկոտրեմ Դամասկոսի դարպասների նիգերը,*+
Կբնաջնջեմ Բիկաթ-Ավենի բնակիչներին ու Բեթ-Եդեմում իշխողին,*
Եվ Ասորիքի ժողովուրդը կգերեվարվի Կիր»,+– ասում է Եհովան:
6 Ահա թե ինչ է ասում Եհովան.
«Գազայի երեք ապստամբությունների+ և չորսի պատճառով ես իմ որոշումը չեմ փոխի,
Որովհետև նա ամբողջ ժողովրդին գերի վերցրեց+ ու հանձնեց Եդոմի ձեռքը:
7 Ուստի կրակ կուղարկեմ Գազայի պարսպի վրա,+
Եվ այն կլափի նրա ամուր աշտարակները:
8 Կբնաջնջեմ Ազոտոսի բնակիչներին+ ու Ասկաղոնում իշխողին:*+
9 Ահա թե ինչ է ասում Եհովան.
«Տյուրոսի երեք ապստամբությունների+ և չորսի պատճառով ես իմ որոշումը չեմ փոխի,
Որովհետև նա բոլոր գերիներին հանձնեց Եդոմի ձեռքը
10 Ուստի ես կրակ կուղարկեմ Տյուրոսի պարսպի վրա,
Եվ այն կլափի նրա ամուր աշտարակները»:+
11 Ահա թե ինչ է ասում Եհովան.
«Եդոմի երեք ապստամբությունների+ և չորսի պատճառով ես իմ որոշումը չեմ փոխի,
Որովհետև նա սրով հետապնդեց իր եղբորը+
Եվ չուզեց գթասիրտ լինել:
Կատաղությամբ լցված՝ նա անողոքաբար հոշոտում է նրան,
Եվ նրա ցասումը միշտ բորբոքված է:+
13 Ահա թե ինչ է ասում Եհովան.
«Ամմոնացիների երեք ապստամբությունների+ և չորսի պատճառով ես իմ որոշումը չեմ փոխի,
Որովհետև իրենց սահմաններն ընդարձակելու համար
Նրանք պատռեցին Գաղաադի հղիների որովայնը:+
14 Ուստի ես կհրկիզեմ Ռաբայի պարիսպը,+
Եվ կրակը կլափի նրա ամուր աշտարակները:
Դա պատերազմի օր կլինի՝ մարտական գոչյունով,
Փոթորկի օր՝ ուժգին մրրիկով:
15 Եվ նրանց թագավորը իր իշխանների հետ գերի կտարվի»,+– ասում է Եհովան:
2 Ահա թե ինչ է ասում Եհովան.
«Մովաբի երեք ապստամբությունների*+ և չորսի պատճառով ես իմ որոշումը չեմ փոխի,
Որովհետև նա այրեց Եդոմի թագավորի ոսկորները, մինչև որ դրանք մոխիր* դարձան:
2 Ուստի կրակ կուղարկեմ Մովաբի վրա,
Եվ այն կլափի Կարիոթի+ ամուր աշտարակները:
Մովաբը կմեռնի աղմուկ-աղաղակով,
Մարտական գոչյունով, եղջերափողի ձայնով:+
4 Ահա թե ինչ է ասում Եհովան.
«Հուդայի երեք ապստամբությունների+ և չորսի պատճառով ես իմ որոշումը չեմ փոխի,
Որովհետև նա մերժեց այն օրենքը,* որ ես՝ Եհովաս, տվել եմ նրան,
Եվ չպահեց իմ կանոնները:+
Նրան մոլորեցրին այն նույն ստերը, որոնց հավատացել էին իր նախահայրերը:+
5 Ուստի կրակ կուղարկեմ Հուդայի վրա,
Եվ այն կլափի Երուսաղեմի ամուր աշտարակները»:+
6 Ահա թե ինչ է ասում Եհովան.
«Իսրայելի երեք ապստամբությունների+ և չորսի պատճառով ես իմ որոշումը չեմ փոխի,
Որովհետև իսրայելացիները արդարին ծախում են արծաթի դիմաց
Եվ աղքատին՝ մի զույգ սանդալի:+
Հայր ու որդի նույն աղջկա հետ են պառկում՝
Պղծելով իմ սուրբ անունը:
8 Ամեն զոհասեղանի կողքին+ նրանք մեկնվում են գրավ վերցրած հագուստի վրա,+
Գանձած տուգանքների փողով գինի են առնում և խմում են իրենց աստվածների տանը:*
9 Մինչդեռ ես էի, որ նրանց ճանապարհից վերացրի ամորհացիներին,+
Որոնք մայրիների պես բարձրահասակ էին և կաղնիների պես՝ հզոր:
Վերևում նրանց պտուղը ոչնչացրի, ներքևում՝ արմատները:+
Այդպես չէ՞, ո՛վ Իսրայելի ժողովուրդ,– ասում է Եհովան:–
13 Դրա համար էլ ես ձեզ կտրորեմ ձեր կանգնած տեղում,
Ինչպես որ հացահատիկի խրձերով բարձված սայլն է տրորում իր անցած տեղը:
15 Աղեղնավորը կանգուն չի մնա,
Ոչ մի արագավազ չի փրկվի,
Եվ ոչ մի հեծյալ չի ազատի իր կյանքը:
3 Ո՛վ իսրայելացիներ, լսեք այս խոսքը, որ Եհովան ասում է ձեր մասին՝ այն ամբողջ ազգի, որին նա հանեց Եգիպտոսից.
2 «Երկրի բոլոր ազգերից ես միայն ձեզ եմ ճանաչում,+
Ուստի ձեզնից հաշիվ եմ պահանջելու ձեր բոլոր մեղքերի համար:+
3 Երկուսը ճանապարհ կգնա՞ն միասին, եթե չպայմանավորվեն ու չհանդիպեն:
4 Առյուծը կմռնչա՞ անտառում, եթե որս չունենա:
Երիտասարդ առյուծը իր որջից ձայն կհանի՞, եթե ոչ մի բան չի որսացել:
5 Մի՞թե թռչունը կընկնի թակարդը, եթե նրա համար ծուղակ չպատրաստեն:*
Թակարդը կփակվի՞, եթե ոչ մի բան չի բռնվել:
6 Եթե քաղաքում եղջերափող փչեն, մի՞թե մարդիկ վախից չեն դողա:
Եթե քաղաքում աղետ լինի, մի՞թե Եհովան բերած չի լինի այն:
7 Գերիշխան Տեր Եհովան ոչինչ չի անի,
Մինչև իր գաղտնիքը չհայտնի իր ծառաներին՝ մարգարեներին:+
8 Առյուծը մռնչացել է,+ ո՞վ չի վախենա:
Գերիշխան Տեր Եհովան է խոսել, ո՞վ չի մարգարեանա:+
9 Հռչակեք սա Ազոտոսի ու Եգիպտոսի ամուր աշտարակներից,
Ասեք. «Հավաքվե՛ք Սամարիայի լեռների մոտ+
Ու տեսե՛ք, թե ինչ է այնտեղ կատարվում.
Ամենուր անկարգություն է և խաբեություն:+
10 Որովհետև նրանք չգիտեն ինչպես ճիշտն անել,– ասում է Եհովան,–
Նրանք իրենց ամուր աշտարակներում բռնություն ու կործանում են դիզում»»:
11 Ուստի սա է ասում Գերիշխան Տեր Եհովան.
«Թշնամին կշրջապատի երկիրը:+
Նա քեզ կզրկի զորությունից,
Եվ ամուր աշտարակներդ կթալանվեն»:+
12 Ահա թե ինչ է ասում Եհովան.
«Ինչպես որ հովիվը առյուծի երախից ոչխարի երկու ոտքը կամ ականջի մի կտորն է միայն խլում,
Այնպես էլ իսրայելացիները կխլվեն թշնամիների ձեռքից.
Սամարիայում շքեղ մահճակալներին և ընտիր բազմոցներին* նստած իսրայելացիներից միայն քչերը կփրկվեն:+
13 Լսե՛ք ու նախազգուշացրե՛ք Հակոբի տանը,*– ասում է Գերիշխան Տեր Եհովան՝ Զորքերի Աստվածը,–
14 Որովհետև այն օրը, երբ Իսրայելից հաշիվ պահանջեմ նրա բոլոր հանցանքների* համար,+
Հաշիվ կպահանջեմ նաև Բեթելի զոհասեղաններից,*+
Եվ զոհասեղանների եղջյուրները կկտրվեն ու գետնին կընկնեն:+
15 Ձմեռային տունը և ամառային տունը ես կքանդեմ:
4 Լսե՛ք այս խոսքը, ո՛վ Սամարիայի լեռան վրա+ բնակվող կանայք,
Որ նման եք Բասանի կովերին,
Որ խաբում եք խեղճերին+ ու կեղեքում աղքատներին
Եվ ձեր ամուսիններին* ասում եք. «Մի բան բեր՝ խմենք»:
2 Գերիշխան Տեր Եհովան երդվել է իր սրբությամբ.
«Ահա օրեր են գալիս, երբ ձեզ կբարձրացնեն միս կախելու կեռով,
Իսկ ձեզնից ով էլ մնա՝ ձկնորսական կարթով:
3 Դուք դուրս կգաք պարսպի քանդված տեղերով՝ յուրաքանչյուրդ ձեր առջևում եղող ճեղքով,
Եվ կգցվեք Հարմոնի* մեջ»,– ասում է Եհովան:
5 Թթխմորով պատրաստված հացը այրեք որպես երախտագիտության զոհ,+
Հայտարարե՛ք ձեր կամավոր ընծաների մասին,
Որովհետև դուք սիրում եք դա անել, ո՛վ իսրայելացիներ,– ասում է Գերիշխան Տեր Եհովան:–
6 Ես ձեզ սովի մատնեցի* ձեր բոլոր քաղաքներում
Եվ այնպես արեցի, որ ձեր տներում հացի կարոտ լինեք,+
Բայց դուք չվերադարձաք ինձ մոտ,+– ասում է Եհովան:–
7 Հնձից երեք ամիս առաջ ես զրկեցի ձեզ հորդառատ անձրևից:+
Մի քաղաքի վրա անձրև էի բերում, մյուսի վրա՝ ոչ:
Մի հողատարածքի վրա անձրև էր գալիս,
Իսկ մյուս հողատարածքը անձրև չլինելու պատճառով չորանում էր:
8 Երկու կամ երեք քաղաքների բնակիչներ, ծարավից նվաղած,+
Գնում էին մեկ ուրիշ քաղաք՝ ջուր խմելու, և չէին հագենում:
Բայց դուք չվերադարձաք ինձ մոտ,+– ասում է Եհովան:–
9 Ես ձեր բույսերը հարվածեցի տապով ու ալրացողով:*+
Դուք շատացնում էիք ձեր պարտեզներն ու խաղողի այգիները,
Սակայն մորեխը խժռում էր ձեր թզենիներն ու ձիթենիները:+
Բայց դուք, միևնույն է, չվերադարձաք ինձ մոտ,+– ասում է Եհովան:–
10 Ձեզ վրա Եգիպտոսի համաճարակի պես համաճարակ ուղարկեցի,+
Ձեր երիտասարդներին սրով սպանեցի+ ու ձեր ձիերը ավար վերցրի,+
Ձեր բանակատեղիներում դիակների գարշահոտությունը մինչև ձեր քիթը հասցրի,+
Բայց դուք չվերադարձաք ինձ մոտ,– ասում է Եհովան:–
11 Ես կործանեցի ձեր երկիրը, ինչպես Սոդոմն ու Գոմորը:+
Դուք նման էիք կրակի միջից փրկված գերանի,
Բայց չվերադարձաք ինձ մոտ,+– ասում է Եհովան:–
12 Ուստի նորից պատժելու եմ քեզ, ո՛վ Իսրայել:
Եվ քանի որ այդպես եմ վարվելու քեզ հետ,
Պատրաստվիր դիմավորելու քո Աստծուն, ո՛վ Իսրայել»:
13 Ահա՛ Նա, ով կազմավորել է լեռները+ և ստեղծել քամին,+
Ով հայտնում է մարդուն Իր մտքերը,
Լուսաբացը խավարի է վերածում+
Եվ քայլում է երկրի բարձր տեղերով:+
Նրա անունը Զորքերի տեր Աստված Եհովա է:
5 Լսի՛ր քո դեմ ուղղված այս խոսքը, ո՛վ Իսրայել, որ ասում եմ որպես ողբերգ քո մասին.
2 «Ընկա՜վ կույս Իսրայելը իր իսկ երկրում,
Նա այլևս չի կարողանում վեր կենալ:
Բոլորը լքել են նրան,
Եվ չկա մեկը, որ բարձրացնի»:
3 Սա է ասում Գերիշխան Տեր Եհովան.
«Ահա թե ինչ կպատահի Իսրայելի ժողովրդին.
Այն քաղաքից, որից հազար հոգով պատերազմի դուրս կգան, հարյուրը կմնան:
Իսկ այն քաղաքից, որից հարյուր հոգով դուրս կգան, տասը կմնան»:+
4 Սա է ասում Եհովան Իսրայելի ժողովրդին.
«Վերադարձե՛ք* ինձ մոտ և ողջ կմնաք:+
5 Մի՛ գնացեք Բեթել,+
Մի՛ ուղևորվեք Գաղգաղա+ և մի՛ մտեք Բերսաբեե,+
Որովհետև Գաղգաղան անպատճառ կգերեվարվի,+
Իսկ Բեթելը կոչնչանա:*
6 Վերադարձե՛ք ինձ՝ Եհովայիս մոտ, որ ողջ մնաք,+
Որ ես կրակի պես չբորբոքվեմ և չկործանեմ Հովսեփի տունը,
Չսպառեմ Բեթելը, և այն հանգցնող չլինի:
8 Վերադարձե՛ք ինձ մոտ՝ նրա, ով ստեղծել է Կիմա* և Կեսիլ* համաստեղությունները,+
Ով թանձր ստվերը առավոտյան լույսի է վերածում
Եվ ցերեկը մթնեցնում է գիշերվա պես,+
Ով հավաքում է ծովի ջրերը, որ թափի երկրի երեսին.+
Իմ անունը Եհովա է:
9 Ես զորավորի վրա հանկարծակի կործանում կբերեմ
Եվ ամրությունները կքանդեմ:
10 Դուք ատում եք քաղաքի դարպասի մոտ ձեզ խրատողին
Եվ գարշում եք ճշմարտությունն ասողից:+
11 Քանի որ աղքատից հողի վարձ* եք պահանջում
Ու նրանից որպես տուրք հացահատիկ եք վերցնում,+
Դուք չեք ապրի սրբատաշ քարերից ձեր կառուցած տներում,+
Չեք խմի ձեր տնկած ընտիր այգիների խաղողի գինին:+
12 Չէ՞ որ ես գիտեմ, թե որքան շատ են ձեր հանցանքները*
Եվ որքան ծանր են ձեր մեղքերը.
Դուք ճնշում եք արդարին, կաշառք եք վերցնում
Եվ քաղաքի դարպասի մոտ ոտնահարում եք աղքատի իրավունքները:+
13 Ով խորաթափանց է, այդ ժամանակ լուռ կմնա,
Քանի որ դա աղետալի ժամանակ է լինելու:+
14 Բարի՛ն արեք, ոչ թե չարը,+ որ ողջ մնաք,+
Եվ որ Զորքերի տեր Եհովա Աստված ձեզ հետ լինի,
Ինչպես որ ասում եք, թե ձեզ հետ է:+
Միգուցե Զորքերի տերը՝ Եհովա Աստված,
Հաճություն ցույց տա Հովսեփի սերնդից ողջ մնացածներին»:+
16 Ուստի սա է ասում Եհովան՝ Զորքերի տեր Աստված Եհովան.
«Բոլոր հրապարակներում լաց ու կոծ կլինի,
Եվ բոլոր փողոցներում մարդիկ կասեն՝ վա՜յ, վա՜յ:
Հողագործներին կկանչեն սգալու
Եվ վարձու լացողներին՝ ողբալու:
17 Խաղողի բոլոր այգիներում լաց ու կոծ կլինի,+
Որովհետև ես անցնելու եմ ձեր երկրի միջով,– ասում է Եհովան:–
18 Վա՜յ նրանց, ովքեր փափագում են, որ Եհովայի օրը գա:+
Ի՞նչ է բերելու ձեզ Եհովայի օրը:+
Այն խավար է լինելու, ոչ թե լույս:+
19 Այդ օրը դուք նման կլինեք մեկին, ով փախչում է առյուծից, բայց արջի է հանդիպում,
Իսկ երբ տուն է մտնում ու ձեռքը հենում պատին, օձն է խայթում նրան:
20 Եհովայի օրը խավար է լինելու, ոչ թե լույս,
Մռայլ է լինելու, ոչ թե պայծառ:
21 «Ես ատում եմ ձեր տոները, զզվում եմ դրանցից:+
Ձեր հանդիսավոր հավաքույթների ժամանակ մատուցված զոհերի հոտը տհաճ է ինձ:
22 Նույնիսկ եթե ողջակեզներ ու ընծաներ մատուցեք,
Դրանք ինձ համար հաճելի չեն լինի,+
Ու ես հաճությամբ չեմ նայի ձեր պարարտ անասուններին,
Որոնք կմատուցեք որպես խաղաղության զոհ:+
24 Թող արդարադատությունը հորդի ջրերի պես,+
Եվ արդարությունը՝ մշտահոս գետի պես:
25 Ո՛վ Իսրայել, այն 40 տարիների ընթացքում, երբ անապատում էիր,
Զոհեր ու ընծաներ մատուցո՞ւմ էիր ինձ:+
26 Հիմա դու քեզ հետ կտանես քո աստղային աստծու կուռքերը,
Որ պատրաստել ես քեզ համար՝
Սիկութին՝ քո թագավորին, և Քիունին,*
27 Ես քեզ գերեվարելու եմ Դամասկոսից էլ այն կողմ»,+– ասում է նա, ում անունը Զորքերի տեր Աստված Եհովա է»:+
6 Վա՜յ Սիոնի ինքնավստահ* մարդկանց,
Նրանց, ովքեր իրենց ապահով են զգում Սամարիայի լեռան վրա՝+
Նշանավոր ազգի առաջնորդներին,
Որոնց մոտ է գնում Իսրայելի ժողովուրդը:
Մի՞թե դրանք այս թագավորություններից* լավն են,
Կամ մի՞թե նրանց տարածքը ձեր տարածքից մեծ է:
3 Եվ դուք չե՞ք մտահոգվում աղետի օրվա մասին, որ գալու է ձեզ վրա,+
4 Դուք պառկում եք փղոսկրե մահճակալներին+ և մեկնվում բազմոցներին,+
Ուտում եք լավագույն խոյերը և գիրացած հորթերը,*+
5 Քնարի հնչյունների ներքո երգեր եք հորինում+
Եվ Դավթի պես՝ երաժշտական գործիքներ եք ստեղծում,+
6 Մեծ գավաթներով գինի եք խմում,+
Օծում եք ձեզ ընտիր յուղերով
Եվ չեք մտահոգվում Հովսեփի տան կործանման համար:+
7 Այդ պատճառով առաջինը ձեզ գերի կտանեն,+
Եվ ձեր խրախճանքներին վերջ կդրվի:
8 Զորքերի տեր Եհովա Աստված ասում է.
«Ես՝ Գերիշխան Տեր Եհովաս, երդվել եմ իմ անձով.*+
«Ես զզվում եմ Հակոբի հպարտությունից,+
Ատում եմ նրա ամուր աշտարակները,+
Ուստի նրա քաղաքը և դրանում եղող ամեն ինչ թշնամու ձեռքն եմ մատնելու:+
9 Եվ եթե մի տան մեջ տասը մարդ մնա, նրանք էլ կմեռնեն: 10 Նրանցից մեկի ազգականը* կգա, նրանց դիերը տնից կհանի ու մեկ առ մեկ կայրի: Իսկ ով էլ որ լինի սենյակներից մեկում, նրան կհարցնի. «Ուրիշ մեկը կա՞ քեզ հետ»: Նա էլ կպատասխանի՝ ո՛չ: Ապա ազգականը կասի. «Լո՛ւռ մնա, որովհետև էլ իմաստ չունի Եհովայի անունը կանչել»»:
12 Մի՞թե ձիերը կվազեն ապառաժի վրա,
Կամ մի՞թե ինչ-որ մեկը այնտեղ կհերկի եզներով:
14 Դրա համար, ո՛վ իսրայելացիներ, մի ազգ եմ ձեր դեմ հանելու,+– ասում է Եհովան՝ Զորքերի տեր Աստվածը,–
7 Ահա թե ինչ ցույց տվեց ինձ Գերիշխան Տեր Եհովան. ես տեսա, որ նա մորեխների երամ ուղարկեց այն ժամանակ, երբ ուշ ցանքից* հետո սերմերը սկսել էին ծլել: Այդ ուշ ցանքն արվում էր թագավորին հասանելիք խոտը հնձելուց հետո: 2 Երբ մորեխները կերան երկրի ամբողջ բուսականությունը, ես ասացի. «Ո՜վ Գերիշխան Տեր Եհովա, խնդրում եմ, ներիր քո ժողովրդին:+ Հակոբն ինչպե՞ս կարող է ողջ մնալ:* Չէ՞ որ նա ուժ չունի»:+
3 Եվ Եհովան փոխեց իր որոշումը:*+ «Դա տեղի չի ունենա»,– ասաց Եհովան:
4 Ահա թե ինչ ցույց տվեց ինձ Գերիշխան Տեր Եհովան. ես տեսա, որ Գերիշխան Տեր Եհովան հայտարարեց, որ կրակով է պատժելու իր ժողովրդի երկիրը: Եվ կրակը լափեց լայնարձակ խոր ջրերը ու խժռեց երկրի մի մասը: 5 Ես ասացի. «Ո՜վ Գերիշխան Տեր Եհովա, խնդրում եմ, մի՛ արա:+ Հակոբն ինչպե՞ս կարող է ողջ մնալ:* Չէ՞ որ նա ուժ չունի»:+
6 Եվ Եհովան փոխեց իր որոշումը:*+ «Դա էլ տեղի չի ունենա»,– ասաց Գերիշխան Տեր Եհովան:
7 Ահա թե նա ինչ ցույց տվեց ինձ. Եհովան կանգնած էր ուղղալարով* ստուգված պարսպի վրա, և նրա ձեռքին ուղղալար կար: 8 Հետո Եհովան հարցրեց ինձ. «Ի՞նչ ես տեսնում, Ամո՛ս»: Ես էլ պատասխանեցի՝ ուղղալար: Եվ Եհովան ասաց. «Ահա ես ուղղալարով ստուգում եմ իմ ժողովրդին՝ Իսրայելին: Ես այլևս չեմ ներելու նրան:+ 9 Իսահակի սրբավայրերը+ կամայանան, Իսրայելի սրբարանները կավերվեն,+ և ես սրով դուրս կգամ Հերոբովամի* տան դեմ»:+
10 Բեթելի քահանա Ամասիան+ Իսրայելի թագավոր Հերոբովամին+ այս լուրն ուղարկեց. «Ամոսը քո դեմ դավադրություն է կազմակերպել հենց Իսրայելի սրտում:+ Ժողովուրդը չի կարող հանդուրժել նրա խոսքերը,+ 11 որովհետև ահա թե ինչ է ասում Ամոսը. «Հերոբովամը սրով կմեռնի, իսկ իսրայելացիները իրենց երկրից անպատճառ կաքսորվեն»»:+
12 Ամասիան ասաց Ամոսին. «Ո՛վ տեսանող,* գնա՛, փախի՛ր Հուդա: Այնտե՛ղ վաստակիր քո հացը* և այնտե՛ղ մարգարեացիր:+ 13 Իսկ Բեթելում այլևս չմարգարեանա՛ս,+ որովհետև այն թագավորի սրբարանն է+ ու թագավորության տունը»:
14 Ի պատասխան՝ Ամոսն ասաց Ամասիային. «Ես մարգարե չեմ եղել, ոչ էլ մարգարեի որդի, այլ հովիվ+ ու ժանտաթուզ ծակող եմ եղել: 15 Բայց Եհովան պատվիրեց, որ թողնեմ հովվի իմ գործը: Եհովան ասաց ինձ. «Գնա՛, մարգարեացի՛ր իմ ժողովրդի՝ Իսրայելի առաջ»:+ 16 Իսկ այժմ լսի՛ր Եհովայի խոսքը. «Դու ասում ես. «Իսրայելի մասին վատ բան մի՛ մարգարեացիր+ և Իսահակի տան մասին ոչ մի դատաստանական խոսք մի՛ ասա»:+ 17 Դրա համար սա է ասում Եհովան. «Կինդ քաղաքում մարմնավաճառ կդառնա, որդիներդ ու աղջիկներդ սրով կսպանվեն, քո հողատարածքը չափման լարով կբաժանվի, և դու օտար* երկրում կմեռնես, իսկ իսրայելացիները իրենց երկրից անպատճառ կաքսորվեն»»»:+
8 Ահա թե ինչ ցույց տվեց ինձ Գերիշխան Տեր Եհովան. ամառային պտուղներով* մի զամբյուղ: 2 Նա հարցրեց. «Ի՞նչ ես տեսնում, Ամո՛ս»: Ես պատասխանեցի. «Ամառային պտուղներով* զամբյուղ»: Եվ Եհովան ասաց ինձ. «Իմ ժողովրդի՝ Իսրայելի վերջը* եկել է: Այլևս չեմ ներելու նրան:+ 3 Տաճարում հնչող երգերը այդ օրը ողբի են վերածվելու,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան:– Շատ դիակներ կլինեն ամեն տեղ նետված...+ Շ՜շշ:
4 Լսե՛ք սա, դո՛ւք, որ տրորում եք աղքատին
Եվ կեղեքում եք ձեր երկրի հեզերին,+
5 Որ ասում եք. «Ե՞րբ է վերջանալու նորալուսնի տոնը,+ որ մեր հացահատիկը ծախենք,
Եվ Շաբաթը,+ որ ցորենը վաճառքի հանենք,
Որ քաշը պակասեցնենք, գինը բարձրացնենք ու մեր խարդախ կշեռքով խաբենք,+
6 Որ կարիքավորին գնենք արծաթով,
Աղքատին՝ մի զույգ սանդալով,+
Եվ վաճառենք հացահատիկի ոչ պիտանի մնացուկները»:
7 Եհովան երդվել է Հակոբի Պարծանքով.+
«Ես երբեք չեմ մոռանա նրանց արարքները:+
8 Այդ պատճառով երկիրը կցնցվի,
Եվ դրա բոլոր բնակիչները կսգան:+
Մի՞թե ամբողջ երկիրը չի բարձրանա Նեղոսի ջրերի պես,
Չի մոլեգնի ու իջնի Եգիպտոսի Նեղոսի պես»:+
9 Այդ օրը,– ասում է Գերիշխան Տեր Եհովան,–
Ես այնպես կանեմ, որ արևը մայր մտնի կեսօրին,
Եվ պայծառ օրը երկրի վրա խավար լինի:+
10 Ես ձեր տոները սգի կվերածեմ+
Եվ ձեր բոլոր երգերը՝ ողբերգի:
Բոլորի մեջքը քրձով կգոտևորեմ և բոլորի գլուխը կճաղատացնեմ:
Դուք կսգաք, ինչպես մինուճար որդու համար են սգում,
Եվ այդ օրվա վերջը դառը կլինի:
11 Ահա օրեր են գալիս,– ասում է Գերիշխան Տեր Եհովան,–
Երբ ես սով կուղարկեմ երկրի վրա,
Ոչ թե հացի սով կամ ջրի ծարավ,
Այլ Եհովայի խոսքը լսելու սով:+
12 Եվ նրանք կթափառեն ծովից ծով,
Հյուսիսից մինչև արևելք:*
Ամենուրեք շրջելով՝ նրանք կփնտրեն Եհովայի խոսքը, բայց չեն գտնի:
13 Այդ օրը ծարավից կուշաթափվեն գեղեցիկ կույսերն ու երիտասարդ տղաները՝
14 Նրանք, ովքեր երդվում են Սամարիայի կեղծ աստվածներով+ ու ասում՝
«Երդվում եմ քո աստծով, Դա՛ն»,+
«Երդվում եմ Բերսաբեե+ տանող ճանապարհով»,
Կընկնեն ու այլևս վեր չեն կենա»:+
9 Ես տեսա Եհովային՝+ կանգնած զոհասեղանի վերևում, և նա ասաց. «Հարվածի՛ր սյուների գլուխներին, և հիմքը կսասանվի: Կտրի՛ր գլուխները, իսկ ժողովրդի միջից ողջ մնացածներին ես սրով կսպանեմ: Ոչ ոք չի կարողանա փախչել, և ով էլ փորձի ազատվել, դա նրան չի հաջողվի:+
2 Եթե նրանք հողը փորեն, որ գերեզմանում* թաքնվեն,
Այնտեղից իմ ձեռքը դուրս կբերի նրանց:
Եվ եթե երկինք բարձրանան,
Կիջեցնեմ նրանց այնտեղից:
3 Եթե պատսպարվեն Կարմեղոսի բարձունքում,
Այնտեղ էլ կգտնեմ ու կբռնեմ նրանց:+
Եթե իմ աչքից թաքնվեն ծովի խորքում,
Այնտեղ օձին կհրամայեմ, որ նրանց խայթի:
4 Եվ եթե թշնամիները նրանց գերության տանեն,
Այնտեղ սրի՛ն կհրամայեմ, որ սպանի նրանց:+
Աչքս նրանց վրա կպահեմ ոչ թե բարիք անելու համար, այլ չարիք:+
5 Ես՝ Զորքերի տեր Եհովաս՝ Գերիշխան Տերը,
Նա եմ, ում հպումից երկիրը հալչում է,+
Եվ դրա բոլոր բնակիչները սգում են:+
Ամբողջ երկիրը բարձրանում է Նեղոսի ջրերի պես
Ու իջնում Եգիպտոսի Նեղոսի պես:+
6 Ես նա եմ, ով իր աստիճանները շինում է երկնքում,
Եվ իր երկնակամարը հաստատում է երկրի վերևում,
Ով հավաքում է ծովի ջրերը,
Որ թափի երկրի երեսին.+
Իմ անունը Եհովա է:+
7 Մի՞թե դուք քուշեցիների պես չեք ինձ համար, ո՛վ Իսրայելի ժողովուրդ,– ասում է Եհովան:–
8 Ես՝ Գերիշխան Տեր Եհովաս, աչքս մեղավոր թագավորության վրա եմ պահում:
9 Ես կհրամայեմ, և Իսրայելի ժողովուրդը կցրվի բոլոր ազգերի մեջ.+
Նրան կմաղեմ, ինչպես հացահատիկն են մաղում,
Եվ մաղի միջից քարի ոչ մի կտոր չի ընկնի:
10 Իմ ժողովրդի մեջ բոլոր մեղավորները սրով կմեռնեն,
Նրանք, որ ասում են. «Աղետը մեզ չի մոտենա, այն չի հասնի մեզ»:
Կվերականգնեմ դրա ավերակներն ու կվերակառուցեմ այն՝
Դարձնելով այնպիսին, ինչպիսին վաղեմի օրերում էր,+
12 Որպեսզի նրանք* իշխեն ողջ մնացած եդոմացիների,+
Նաև այն բոլոր ազգերի վրա, որոնք իմ անունով են կոչվում,–
Ասում է Եհովան՝ այս բանն անողը:
14 Ես իմ ժողովրդին՝ Իսրայելին, հետ կբերեմ գերությունից:+
Նրանք կվերակառուցեն ամայացած քաղաքներն ու կբնակվեն դրանցում,+
Խաղողի այգիներ կտնկեն և կխմեն դրանց գինին,+
Այգիներ կհիմնեն ու կուտեն դրանց պտուղը:+
15 Ես կտնկեմ նրանց իրենց երկրում,
Եվ նրանք այլևս արմատախիլ չեն լինի այն երկրից,
Որը ես նրանց եմ տվել,+– ասում է քո Աստված Եհովան»:
Նշանակում է «բեռ լինել» կամ «բեռ կրել»:
Կամ՝ «հանցանքների»:
Այս և հաջորդ գլխում հանդիպող «երեք ապստամբությունների և չորսի պատճառով» արտահայտությունը կարող է նշանակել կրկնվող գործողություն:
Նշանակում է «հացահատիկի հասկերը կամնաքարերով տրորել, մանրել»:
Փայտե կամ երկաթե ձող՝ դռան հետևից գցելու և այն փակելու համար:
Բռց.՝ «գավազանը բռնողին»:
Բռց.՝ «գավազանը բռնողին»:
Բառարանում տես «Ուխտ»:
Կամ՝ «հանցանքների»:
Բռց.՝ «կիր»:
Բռց.՝ «դատավորին»:
Կամ՝ «ուսուցումը», «առաջնորդությունը»:
Կամ՝ «տաճարում»:
Կամ՝ «քաջ սիրտ ունեցողը»:
Կամ հնարավոր է՝ «եթե խայծ չլինի դրա մեջ»:
Կամ՝ «դամասկյան բազմոցներին»:
Կամ՝ «վկայությո՛ւն տվեք Հակոբի տան դեմ»:
Կամ՝ «ըմբոստությունների»:
Կամ՝ «Կկործանեմ նաև Բեթելի զոհասեղանները»:
Կամ հնարավոր է՝ «շատ տներ»:
Կամ՝ «տերերին»:
«Հարմոն» տառադարձված եբր. բառի ստույգ նշանակությունը պարզ չէ:
Կամ՝ «ըմբոստացե՛ք»:
Բառարանում տես «Տասանորդ»:
Բռց.՝ «ձեզ մաքուր ատամներ տվեցի»:
Բույսերի սնկային հիվանդություն:
Բռց.՝ «Փնտրե՛ք»:
Կամ հնարավոր է՝ «գերբնական չար ուժերի վայր կդառնա»:
Կամ՝ «դառնության եք վերածում»:
Հնարավոր է՝ Պլեադ (Բազումք) աստղաբույլն է Ցուլ համաստեղությունում:
Հնարավոր է՝ Օրիոն (Հայկ) համաստեղությունն է:
Կամ՝ «հարկ»:
Կամ՝ «ըմբոստությունները»:
Կամ՝ «լարային նվագարանների»:
Այս երկու աստվածությունների անունները հավանաբար վերաբերում են Սատուրն մոլորակին, որին պաշտում էին որպես աստծու:
Կամ՝ «ինքնագոհ»:
Ակներևաբար, խոսքը Հուդայի և Իսրայելի թագավորությունների մասին է:
Կամ՝ «Բռնության աթոռին տե՞ղ եք տալիս»:
Կամ՝ «մատղաշ ցլերը»:
Կամ՝ «իմ հոգով»:
Բռց.՝ «հորեղբայրը»:
Կամ՝ «դառնության»:
Բռց.՝ «Չէ՞ որ մեր ուժով ենք եղջյուրներ վերցրել»:
Կամ՝ «Եմաթի մուտքից»:
Բառարանում տես «Հեղեղատ»:
Այսինքն՝ հունվար և փետրվար ամիսներին արված ցանքից հետո:
Բռց.՝ «վեր կենալ»:
Կամ՝ «ափսոսաց»:
Բռց.՝ «վեր կենալ»:
Կամ՝ «ափսոսաց»:
Ծայրին ծանրություն կախած լար, որով ստուգում են կողմնային մակերեսների ուղղաձիգ լինելը:
Այսինքն՝ Հովասի որդի Հերոբովամ II-ի: Տես 1:1-ը:
Եբր.՝ խոզե: Բառարանում տես «Տեսանող»:
Բռց.՝ «հաց կեր»:
Բռց.՝ «անմաքուր»:
Հավանաբար թուզ և արմավ:
Եբր.՝ կայից: Մատնանշում է գյուղատնտեսական տարվա ավարտը:
«Վերջ» և «ամառային պտուղներ» թարգմանված եբր. հակկեց և կայից բառերը իրար շատ նման են: Բնագրում բառախաղ է արվել:
Կամ՝ «արևածագ»:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Կամ՝ «նրանց ճեղքերը»:
Այսինքն՝ Աստծու ժողովուրդը:
Բռց.՝ «բլուրները կհալչեն»: