1 Տարեգրություն
8 Բենիամինի+ որդիներն էին Բաղան՝+ առաջնեկը, երկրորդը՝ Ասբելը,+ երրորդը՝ Աարան, 2 չորրորդը՝ Նովան, և հինգերորդը՝ Ռաֆան: 3 Բաղայի որդիներն էին Ադդարը, Գերան,+ Աբիուդը, 4 Աբիսուան, Նեեմանը, Աքուքը, 5 Գերան, Սուֆանը և Հուրամը: 6 Ավոդի որդիները, որոնք Գեբայի+ բնակիչների գերդաստանների գլուխներն էին, և որոնք գերեվարվեցին Մանաքաթ, սրանք էին. 7 Նեեմանը, Աքիան ու Գերան, որն էլ տեղահանել էր նրանց : Գերան ունեցավ Օզային և Աքիուդին: 8 Սաարիմը երեխաներ ունեցավ Մովաբի տարածքում* այն բանից հետո, երբ մովաբացիներին վռնդեց այնտեղից: Հուսիմն ու Բաարան նրա կանայք էին:* 9 Նրա կինն էր նաև Գոդեսը, որը նրա համար ծնեց Հոբաբին, Սաբիային, Մեսային, Մելքոմին, 10 Հեուզին, Սեքիային ու Մարմային: Սրանք էին Սաարիմի որդիները, որոնք գերդաստանների գլուխներ էին:
11 Հուսիմը Սաարիմի համար ծնեց Աբիտոբին ու Ելփաալին: 12 Ելփաալի որդիներն էին Եբերը, Միսաամը և Սամեդը (որը կառուցեց Օնոն+ և Լոդը՝+ իր կախյալ* ավաններով), 13 նաև Բերիան և Սեման: Այս մարդիկ Այելոնի+ բնակիչների գերդաստանների գլուխներն էին: Նրանք վռնդեցին Գեթի բնակիչներին: 14 Աքիովը, Սոսեկը, Հերեմոթը, 15 Զաբադիան, Արադը, Եդերը, 16 Միքայելը, Եսփան և Հովքան Բերիայի որդիներն էին: 17 Զաբադիան, Մեսուլամը, Ազակին, Քաբերը, 18 Եսամարին, Եզլիան և Հոբաբը Ելփաալի որդիներն էին: 19 Հակիմը, Զեքրին, Զաբդին, 20 Ելիենան, Սալթին, Ելիելը, 21 Ադայիան, Բարեան և Սամարաթը Սեմեիի որդիներն էին: 22 Եսփանը, Եբերը, Ելիելը, 23 Աբդոնը, Զեքրին, Հանանը, 24 Հանանիան, Էլամը, Անաթոթիան, 25 Եֆադիան և Փանուելը Սոսեկի որդիներն էին: 26 Սամսարին, Սեհարիան, Գոթողիան, 27 Հիարասիան, Եղիան և Զեքրին Հերոամի որդիներն էին: 28 Նրանք գերդաստանների գլուխներ էին, ինչպես նշված է տոհմաբանության մեջ, և ապրում էին Երուսաղեմում:
29 Գաբաոնի հայրը՝* Հեյելը, բնակվում էր Գաբաոնում:+ Նրա կնոջ անունը Մաաքա էր:+ 30 Նրա որդիներն էին Աբդոնը, որը առաջնեկն էր, Սուրը, Կիսը, Բաալը, Նադաբը, 31 Գեդորը, Աքիովը և Զաքարը: 32 Մակելոթը ունեցավ Սիմաային: Նրանք բոլորը ապրում էին իրենց եղբայրների* կողքին՝ Երուսաղեմում:
33 Ները+ ունեցավ Կիսին, Կիսը ունեցավ Սավուղին,+ Սավուղը ունեցավ Հովնաթանին,+ Մելքիսավեին,+ Աբինադաբին+ ու Եսբաալին:*+ 34 Հովնաթանի որդին Մերի-Բահաղն էր:*+ Մերի-Բահաղը ունեցավ Միքային:+ 35 Միքայի որդիներն էին Փիթոնը, Մելեքը, Թարեն և Աքազը: 36 Աքազը ունեցավ Հովադանին, Հովադանը ունեցավ Գալամեթին, Ազամոթին և Զամրիին: Զամրին ունեցավ Մոսային: 37 Մոսան ունեցավ Բանաային: Բանաայի որդին Ռաֆան էր, նրա որդին՝ Ելեասան, և նրա որդին՝ Եսելը: 38 Եսելը ուներ վեց որդի: Նրանց անուններն էին՝ Եզրիկամ, Բոքերու, Իսմայել, Սաարիա, Աբդիա և Հանան: Սրանք բոլորը Եսելի որդիներն էին: 39 Նրա եղբոր՝ Եսեկի որդիներն էին Ուլամը՝ առաջնեկը, երկրորդը՝ Հեուսը, և երրորդը՝ Ելիֆալետը: 40 Ուլամի որդիները զորեղ ռազմիկներ էին՝ նետաձիգներ: Նրանք շատ որդիներ ու թոռներ ունեին, ընդհանուր հաշվով՝ 150 հոգի: Նրանք բոլորը Բենիամինի սերունդներն էին: