Սաղմոսներ
Նվագավարին: «Մի՛ կործանիր» երգի մեղեդիով: Դավթի երգը: Միքթամ:* Շարադրվել է այն դեպքից հետո, երբ Սավուղը մարդիկ էր ուղարկել, որ հսկեն Դավթի տունը ու սպանեն նրան:+
2 Ազատիր ինձ չարագործներից,
Փրկիր արյունարբու մարդկանցից:
3 Ահա դարան մտած՝ ինձ են սպասում,+
Զորավորները ինձ վրա են հարձակվում,
Այնինչ, ո՛վ Եհովա, ես չեմ ըմբոստացել
Ու մեղք չեմ գործել:+
4 Թեև ես սխալ բան չեմ արել,
Բայց նրանք հապճեպորեն ինձ վրա հարձակում են պատրաստում:
Լսիր իմ օգնության կանչը և տես, թե ինչ են անում:
5 Չէ՞ որ դու Իսրայելի Աստվածն ես, ո՛վ Զորքերի տեր Եհովա Աստված:+
Վեր կաց ու բոլոր ազգերի գործերը քննիր,
Նենգ դավաճանների հանդեպ գթասիրտ մի՛ եղիր:+ (Սելա)
6 Ինձ բռնելու համար նրանք վերադառնում են ամեն իրիկուն,+
Նրանք ասում են. «Ո՞վ է լսում»:+
10 Աստված, ով սիրում է ինձ հավատարիմ սիրով, օգնության կհասնի ինձ,+
Աստծու շնորհիվ ես հաղթանակած կնայեմ թշնամիներիս:+
11 Միանգամից մի՛ սպանիր նրանց,
Որ իմ ժողովուրդը դա երբեք չմոռանա:
Քո զորությամբ նրանց դարձրու թափառական,
Ցած գլորիր նրանց, ո՛վ Եհովա, մեր Վահա՛ն:+
12 Թող նրանց հպարտությունը ծուղակը գցի նրանց+
Իրենց բերանից բխող մեղսալի խոսքերի, իրենց ասածների համար,
Իրենց անեծքների և սուտ խոսքերի համար:
13 Ցասումով լցված՝ բնաջնջիր նրանց,+
Բնաջնջիր նրանց, որ վերանան:
Թող իմանան, որ Աստված է իշխում Հակոբի վրա,
Աստված է իշխում ողջ երկրի վրա:+ (Սելա)
14 Ինձ բռնելու համար թող նրանք վերադառնան ամեն իրիկուն,
Թող շան պես գռմռան ու գաղտագողի շրջեն քաղաքում:+
15 Թող այս ու այն կողմ ընկնեն, որ ուտելիք փնտրեն,+
Թող չկշտանան ու գիշերելու տեղ չգտնեն: