Սաղմոսներ
Իմ ողջ էությամբ կգովաբանեմ Եհովային:+
2 Իմ ողջ կյանքում Եհովային կփառաբանեմ,
Քանի դեռ կամ, իմ Աստծուն կգովերգեմ:*
3 Մի՛ ապավինեք իշխանավորներին,
Մարդ արարածին, որը չի կարող փրկություն բերել:+
5 Երջանիկ է այն մարդը, որի օգնականը Հակոբի Աստվածն է,+
Որի հույսը իր Աստված Եհովան է՝+
6 Նա, ով Ստեղծիչն է երկնքի, երկրի, ծովի
Եվ դրանցում եղող ամեն ինչի,+
Նա, ով հավիտյան մնում է հավատարիմ,+
7 Ով արդարություն է հաստատում խաբեությունից տուժածների համար,
Ով հաց է տալիս քաղցածներին:+
Եհովան ազատում է բանտարկվածներին:*+
8 Եհովան բացում է կույրերի աչքերը,+
Եհովան վեր է բարձրացնում վհատությունից կռացածներին,+
Եհովան սիրում է արդարներին:
9 Եհովան պաշտպանում է պանդուխտներին,
Հոգ է տանում որբերին* ու այրիներին,+
Մինչդեռ անօրենների ծրագրերը նա խափանում է:+
10 Եհովան հավիտյան Թագավոր կլինի,+
Քո Աստվածը, ո՛վ Սիոն, սերնդեսերունդ կթագավորի:
Գովաբանե՛ք Յահին: