Եզեկիել
22 Եհովան կրկին խոսեց ինձ հետ՝ ասելով. 2 «Մարդո՛ւ որդի, պատրա՞ստ ես դատաստանական լուր հայտնելու* արյունապարտ քաղաքին+ և նրան ասելու իր բոլոր գարշանքների մասին:+ 3 Նրան ասա. «Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ո՛վ քաղաք, քո մեջ արյուն է թափվում,+ քո հատուցման ժամը մոտենում է:+ Գարշելի կուռքեր պատրաստելով՝ դու պղծում ես քեզ:+ 4 Քո թափած արյան պատճառով մեղապարտ ես դարձել+ ու քո պատրաստած գարշելի կուռքերի պատճառով՝ անմաքուր:+ Դու մոտեցրել ես քո վախճանի օրը, և քո տարիները ավարտին են հասել: Ուստի քեզ խայտառակ կանեմ ազգերի առաջ և ծաղրի առարկա կդարձնեմ բոլոր երկրների համար:+ 5 Հեռու և մոտիկ երկրները կծաղրեն քեզ,+ ո՛վ վատահամբավ ու անկարգություններով լի քաղաք: 6 Քո ներսում Իսրայելի ամեն առաջնորդ իր իշխանությունն օգտագործում է, որ արյուն թափի:+ 7 Քո բնակիչները արհամարհում են իրենց հայրերին ու մայրերին,+ խաբում են պանդուխտին և ճնշում են որբին* ու այրուն:+
8 Դու արհամարհում ես իմ սուրբ վայրը և պղծում իմ Շաբաթները:+ 9 Քո մեջ զրպարտողներ կան, որոնք արյուն են տենչում:+ Նրանք զոհեր են ուտում քո լեռների վրա և անառակ վարք են դրսևորում:+ 10 Նրանք պղծում են իրենց հոր անկողինը+ և հարաբերություն են ունենում կնոջ հետ նրա դաշտանի ժամանակ, երբ նա անմաքուր է:+ 11 Մեկը գարշելի բան է անում իր դրացու կնոջ հետ,+ մյուսը, անառակ վարք դրսևորելով, պղծում է իր հարսին,+ իսկ մեկ ուրիշը հարաբերություն է ունենում իր քրոջ՝ իր հոր աղջկա հետ:+ 12 Քո բնակիչները կաշառք են վերցնում, որ արյուն թափեն:+ Նրանք փողը տոկոսով են տալիս,+ ուրիշների հաշվին շահ են ստանում և դրացիներից փող են շորթում:+ Դուք ինձ լրիվ մոռացել եք,– ասում է Գերիշխան Տեր Եհովան:–
13 Անազնվորեն ստացածդ շահը և քո մեջ թափված արյունը տեսնելով՝ զզվանք եմ ապրում: 14 Արդյոք նույնքան քաջ և ուժեղ կլինե՞ս այն օրերին, երբ գործեմ քո դեմ:+ Ես՝ Եհովաս եմ դա ասել ու անելու եմ: 15 Ես կցրեմ քեզ տարբեր երկրներ, ցիրուցան կանեմ ազգերի մեջ+ և վերջ կդնեմ քո անմաքրությանը:+ 16 Դու խայտառակ կլինես ազգերի առաջ և կիմանաս, որ ես Եհովան եմ»»»:+
17 Եվ Եհովան դարձյալ խոսեց ինձ հետ՝ ասելով. 18 «Մարդո՛ւ որդի, իսրայելացիներն ինձ համար անպետք խարամ* են դարձել: Նրանք բոլորը պղինձ, անագ, երկաթ ու կապար են հնոցի մեջ: Նրանք արծաթի խարամ են:+
19 Ուստի Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Քանի որ դուք բոլորդ անպետք խարամ եք դարձել,+ ես կհավաքեմ ձեզ Երուսաղեմում: 20 Ինչպես որ արծաթը, պղինձը, երկաթը, կապարն ու անագն են գցում հնոցի մեջ և փչելով բորբոքում կրակը, որ հալեցնեն դրանք, այնպես էլ ես կհավաքեմ ձեզ իմ բարկությամբ ու ցասումով, կփչեմ ձեզ վրա և կհալեցնեմ ձեզ:+ 21 Ես կհավաքեմ ձեզ ու իմ զայրույթի կրակը կփչեմ ձեզ վրա,+ և դուք կհալվեք այդ քաղաքում:+ 22 Ինչպես որ արծաթն է հալվում հնոցում, այնպես էլ դուք կհալվեք քաղաքում և կիմանաք, որ ես՝ Եհովաս եմ իմ ցասումը թափել ձեզ վրա»»:
23 Եհովան կրկին խոսեց ինձ հետ՝ ասելով. 24 «Մարդո՛ւ որդի, ասա նրան. «Դու մի երկիր ես, որը չի մաքրվելու, որի վրա անձրև չի գալու բարկության օրը: 25 Քո մարգարեները դավադրություն են անում քո մեջ:+ Նրանք նման են մռնչացող առյուծների, որոնք պատառոտում են որսը:+ Նրանք խժռում են մարդկանց, խլում են հարստությունը, թանկարժեք իրերը: Նրանց պատճառով շատ կանայք այրիացել են: 26 Քո քահանաները ոտնահարում են իմ օրենքները,+ պղծում են իմ սուրբ վայրը:+ Նրանք տարբերություն չեն դնում սուրբ և սովորական բաների միջև,+ չեն բացատրում մաքուր և անմաքուր բաների տարբերությունը+ ու չեն ուզում պահել իմ Շաբաթները: Նրանք պղծում են ինձ: 27 Քո իշխաններն ասես գայլեր լինեն, որոնք պատառոտում են որսը: Նրանք արյուն են թափում, մարդ են սպանում իրենց շահի համար:+ 28 Քո մարգարեներն էլ քողարկում են նրանց չար գործերը, ինչպես որ պատն են կրով ծեփում: Նրանք կեղծ տեսիլքներ են տեսնում և գուշակություն անելով՝ ստում են+ ու ասում՝ «Սա է ասում Գերիշխան Տեր Եհովան», մինչդեռ Եհովան ոչինչ չի ասել: 29 Ժողովուրդը խարդախությամբ և թալանով է զբաղվում,+ ճնշում է կարիքավորին ու աղքատին, խաբում է պանդուխտին և հրաժարվում է նրա նկատմամբ արդարադատություն ի գործ դնել:
30 Ես նրանց մեջ մարդ էի փնտրում, ով հանուն իր երկրի՝ կնորոգեր քարե պարիսպը կամ իմ առաջ կկանգներ պարսպի ճեղքի մեջ, որ ես չավերեմ այն,+ բայց ոչ ոքի չգտա: 31 Ուստի իմ բարկությունը կթափեմ նրանց վրա և իմ ցասման կրակով կբնաջնջեմ նրանց: Ես նրանց կրել կտամ իրենց արարքների հետևանքները»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»: