Եզեկիել
23 Եհովան կրկին խոսեց ինձ հետ՝ ասելով. 2 «Մարդո՛ւ որդի, երկու կին կային, որոնք մի մորից էին:+ 3 Նրանք Եգիպտոսում մարմնավաճառ դարձան.+ երիտասարդ տարիքում նրանք սկսեցին մարմնավաճառությամբ զբաղվել: Այնտեղ ճմլում էին նրանց կրծքերը, շոյում էին նրանց կուսական կրծքերը: 4 Մեծի անունը Օոլա* էր, իսկ նրա քրոջ անունը՝ Օոլիբա:* Նրանք իմը դարձան և որդիներ ու աղջիկներ ծնեցին: Օոլան Սամարիան+ է, իսկ Օոլիբան՝ Երուսաղեմը:
5 Իմը լինելով հանդերձ՝ Օոլան սկսեց մարմնավաճառությամբ զբաղվել:+ Նա, կրքով բորբոքված, տենչում էր իր սիրեկաններին՝+ իր հարևան ասորեստանցիներին,+ 6 որոնք կապույտ հագուստով ղեկավարներ էին ու փոխկառավարիչներ: Նրանք բոլորը հրապուրիչ երիտասարդներ էին՝ հեծյալներ: 7 Նա անբարոյականությամբ էր զբաղվում ամենահայտնի ասորեստանցիների հետ և իրեն պղծում էր+ գարշելի կուռքերով, որոնց տենչում էր: 8 Նա չթողեց մարմնավաճառությունը, որով զբաղվում էր Եգիպտոսում. նրանք* նրա երիտասարդ ժամանակ հարաբերություն էին ունենում նրա հետ, շոյում էին նրա կուսական կուրծքը և նրա հետ տրվում էին իրենց անհագ կրքերին:+ 9 Ուստի ես նրան մատնեցի նրա սիրեկանների՝ ասորեստանցիների ձեռքը,+ որոնց նա, կրքով բորբոքված, տենչում էր: 10 Նրանք մերկացրին նրան,+ բռնեցին նրա որդիներին ու աղջիկներին,+ իսկ նրան սրի քաշեցին: Նա վատ համբավ ձեռք բերեց կանանց մեջ, ու ասորեստանցիները նրա նկատմամբ դատաստան տեսան:
11 Երբ նրա քույր Օոլիբան տեսավ դա, ավելի շատ տրվեց անզուսպ կրքերին և իր մարմնավաճառությամբ գերազանցեց քրոջը:+ 12 Անսանձ կրքով լի՝ նա տենչում էր իր հարևան ասորեստանցիներին՝+ ղեկավարներին ու փոխկառավարիչներին, որոնք շքեղ հագուստներով հեծյալներ էին, բոլորն էլ՝ հրապուրիչ երիտասարդներ: 13 Երբ նա իրեն պղծեց, տեսա, որ երկուսն էլ նույն ճանապարհն են բռնել:+ 14 Նա, սակայն, սկսեց ավելի շատ զբաղվել մարմնավաճառությամբ: Նա պատի վրա քաղդեացի տղամարդկանց քանդակված պատկերներ տեսավ, որոնք կարմիր էին ներկված: 15 Նրանք ռազմիկների տեսք ունեին, նրանց մեջքին գոտի էր կապած, իսկ գլուխներին՝ երկար գլխափաթթոց: Դրանք քաղդեացիների երկրում ծնված բաբելոնացիների պատկերներ էին: 16 Հենց որ նա տեսավ նրանց, կրքով բորբոքվեց և պատգամաբերներ ուղարկեց նրանց մոտ՝ Քաղդեա:+ 17 Ուստի բաբելոնացիները սկսեցին գալ նրա մոտ, մտնել նրա սիրո անկողինն ու իրենց կրքերին հագուրդ տալով՝ պղծել նրան: Նրանցով պղծվելուց հետո նա զզվանքով երես թեքեց նրանցից:
18 Նա շարունակեց մերկանալ և լկտիաբար մարմնավաճառությամբ զբաղվել,+ ուստի ես զզվանքով երես թեքեցի նրանից, ինչպես որ նրա քրոջից էի զզվանքով երես թեքել:+ 19 Հիշելով իր երիտասարդությունը, երբ Եգիպտոսում մարմնավաճառ էր՝+ նա սկսեց ավելի շատ զբաղվել մարմնավաճառությամբ:+ 20 Նա կրքով բորբոքվեց իր սիրեկանների հանդեպ, ինչպես հարճերն այն տղամարդկանց, որոնց առնանդամը էշի անդամի պես է, և որոնց սեռական օրգանները ձիերի սեռական օրգանների պես են: 21 Դու կարոտեցիր քո անառակ վարքը, որին տրվում էիր երիտասարդ ժամանակ,+ երբ եգիպտացիները շոյում էին քո կրծքերը՝ քո երիտասարդ կրծքերը:+
22 Ուստի Օոլի՛բա, Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ես քո դեմ կտրամադրեմ սիրեկաններիդ,+ որոնցից զզվանքով երես ես թեքել, և ամեն կողմից քո դեմ կհանեմ նրանց՝+ 23 բաբելոնացիներին,+ բոլոր քաղդեացիներին,+ Փակուդի,+ Սուեի, Կուեի մարդկանց, ինչպես նաև բոլոր ասորեստանցիներին: Նրանք բոլորը հրապուրիչ երիտասարդներ են, ղեկավարներ, փոխկառավարիչներ, ռազմիկներ, ընտրյալ մարդիկ ու հեծյալներ: 24 Նրանք կհարձակվեն քեզ վրա մեծ բանակով և մարտակառքերի ու անիվների դղրդյունով: Նրանք զինված կլինեն մեծ վահաններով, ասպարներով* ու սաղավարտներով և կշրջապատեն քեզ: Ես դատելու իշխանություն կտամ նրանց, ու նրանք կդատեն քեզ, ինչպես ուզեն:+ 25 Ես քո դեմ կգործեմ իմ ցասումով, և նրանք բարկությամբ կհարձակվեն քեզ վրա: Նրանք կկտրեն քո քիթն ու ականջները, իսկ ով էլ որ փրկվի, սրից կընկնի: Քեզնից կխլեն քո որդիներին ու դուստրերին, իսկ մնացածին կրակը կլափի:+ 26 Նրանք քո վրայից պատռելով կհանեն հագուստներդ+ ու կխլեն գեղեցիկ զարդերդ:+ 27 Ես վերջ կդնեմ անառակ վարքիդ և մարմնավաճառությանդ,+ որով սկսել ես զբաղվել Եգիպտոսում:+ Այլևս չես նայի նրանց ու չես հիշի Եգիպտոսը»:
28 Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ես քեզ մատնելու եմ նրանց ձեռքը, ում ատում ես, ումից զզվանքով երես ես թեքել:+ 29 Ատելությամբ լցված՝ նրանք կհարձակվեն քեզ վրա, կխլեն այն ամենը, ինչը քրտինքով ես ձեռք բերել,+ և քեզ մերկ՝ առանց հագուստի կթողնեն: Բոլորը կտեսնեն քո խայտառակ մերկությունը, անառակ վարքն ու մարմնավաճառությունը:+ 30 Քեզ հետ այդպես կվարվեն, քանի որ մարմնավաճառի պես+ ընկնում էիր ուրիշ ազգերի հետևից ու նրանց գարշելի կուռքերով պղծում էիր քեզ:+ 31 Դու բռնել էիր քրոջդ ճանապարհը,+ ուստի նրա բաժակը քո ձեռքը կտամ»:+
32 Գերիշխան Տեր Եհովան ասում է.
33 Դու կհարբես, և վիշտը կպարուրի քեզ,
Սարսափի ու ամայության բաժակից կխմես՝
Քրոջդ՝ Սամարիայի բաժակից:
«Ես եմ դա ասել»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»:
35 Դրա համար ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Քանի որ դու մոռացար ինձ ու հաշվի չառար,*+ ուստի կկրե՛ս քո անառակ վարքի ու մարմնավաճառության հետևանքները»»:
36 Եվ Եհովան ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, պատրա՞ստ ես Օոլային և Օոլիբային+ հայտնելու իրենց դատաստանի մասին ու մատնացույց անելու իրենց գարշելի գործերը: 37 Նրանք դավաճանել* են ինձ,+ և նրանց ձեռքերն արյունոտ են: Նրանք ոչ միայն դավաճանում էին ինձ իրենց գարշելի կուռքերի հետ, այլև ինձ համար ծնած որդիներին այրում էին՝ որպես կերակուր մատուցելով իրենց կուռքերին:+ 38 Ավելին՝ այդ նույն օրը պղծում էին իմ սրբարանը և արհամարհում իմ Շաբաթները: 39 Մորթում էին իրենց որդիներին՝ իրենց գարշելի կուռքերին զոհ մատուցելով,+ և այդ նույն օրը գալիս էին իմ սրբարան ու պղծում այն:+ Ահա թե ինչ էին անում իմ տանը: 40 Նրանք նույնիսկ հեռավոր վայրեր պատգամաբեր էին ուղարկում տղամարդկանց հետևից:+ Եվ երբ վերջիններս գալիս էին, դո՛ւ, Օոլի՛բա, լվացվում էիր, ներկում էիր աչքերդ և զարդերով պճնվում:+ 41 Դու նստում էիր շքեղ բազմոցին,+ որի առաջ սեղան էր գցված,+ և իմ խունկն+ ու յուղը դրա վրա էիր դնում:+ 42 Այնտեղ անհոգ տղամարդկանց բազմության ձայն էր լսվում, որոնց մեջ անապատից բերված հարբեցողներ կային: Նրանք թևնոցներ էին դնում այդ կանանց ձեռքերին և գեղեցիկ պսակներ՝ նրանց գլուխներին:
43 Հետո ես ասացի նրա մասին, ով հալումաշ է եղել անբարոյականություն* գործելու պատճառով. «Նա կշարունակի մարմնավաճառությամբ զբաղվել»: 44 Ուստի նրա մոտ շարունակում էին գնալ, ինչպես մարմնավաճառ կնոջ մոտ են գնում: Այդպես էին գնում Օոլայի և Օոլիբայի մոտ՝ այդ անառակ կանանց մոտ: 45 Բայց արդար մարդիկ կդատեն նրան այնպես, ինչպես դատում են ամուսնական դավաճանության+ և արյուն թափելու համար.+ նրանք դավաճան կանայք են, և նրանց ձեռքերն արյունոտ են:+
46 Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Մի զորք կբերվի նրանց դեմ, որ կողոպտի նրանց, և նրանք սարսափելի տեսարան կդառնան:+ 47 Այդ զորքը կքարկոծի նրանց+ և սրի կքաշի, նրանց որդիներին ու դուստրերին կսպանի,+ իսկ տները կհրկիզի:+ 48 Այդ երկրում ես վերջ կդնեմ անառակ վարքին, և բոլոր կանայք դաս կքաղեն ու չեն ընդօրինակի ձեր անառակ վարքը:+ 49 Այդ զորքը կպատժի ձեզ ձեր անառակ վարքի ու գարշելի կուռքերի հետ գործած ձեր մեղքերի համար, և դուք կիմանաք, որ ես Գերիշխան Տեր Եհովան եմ»»:+