Եզեկիել
28 Եհովան կրկին խոսեց ինձ հետ՝ ասելով. 2 «Մարդո՛ւ որդի, Տյուրոսի առաջնորդին ասա. «Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան.
«Քանի որ սիրտդ հպարտացել է,+ դու ասում ես՝ «Ես աստված եմ,
Նստած եմ աստծու գահին՝ ծովի սրտում»,+
Բայց դու ընդամենը մարդ ես, ոչ թե աստված,
Չնայած որ սրտումդ քեզ աստված ես համարում:
3 Դու կարծում ես, թե Դանիելից իմաստուն ես,+
Թե չկա մի գաղտնիք, որ չիմանաս:
4 Քո իմաստությամբ ու խորաթափանցությամբ հարստացել ես
Եվ շարունակում ես քո գանձարաններում ոսկի ու արծաթ դիզել:+
5 Քո հմուտ առևտրի շնորհիվ մեծ հարստություն ես ձեռք բերել,+
Եվ դրա պատճառով սիրտդ հպարտացել է:
6 Ուստի Գերիշխան Տեր Եհովան ասում է.
«Քանի որ սրտումդ քեզ աստված ես համարում,
7 Ես քո դեմ եմ բերելու օտարազգիներին՝ ամենադաժան ազգին:+
Նրանք իրենց սրերը կմերկացնեն,
Որ քո իմաստությամբ ձեռք բերած ամեն գեղեցիկ բան կործանեն:
Քո փառահեղ շքեղությունը նրանք կպղծեն:+
8 Նրանք քեզ գերեզման կիջեցնեն,
Եվ դու դաժան մահով կմեռնես ծովի սրտում:+
9 Մի՞թե այդժամ քեզ սպանողին ասելու ես՝ «Ես աստված եմ»:
Քեզ պղծողների համար դու ոչ թե աստված կլինես, այլ ընդամենը մարդ:
10 Դու օտարազգիների ձեռքով կսպանվես, ինչպես մի անթլփատ,
Քանի որ ես եմ դա ասել»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»»»:
11 Եհովան դարձյալ խոսեց ինձ հետ՝ ասելով. 12 «Մարդո՛ւ որդի, Տյուրոսի թագավորի մասին ողբերգ երգիր. «Գերիշխան Տեր Եհովան ասում է.
13 Դու Եդեմում էիր՝ Աստծու պարտեզում:
Քեզ թանկարժեք քարեր էին զարդարում՝
Ռուբին, տպազիոն, հասպիս և ոսկեքար, եղնգնաքար,* ժադեիտ, շափյուղա, փիրուզ+ և զմրուխտ:
Դրանք ոսկե շրջանակների մեջ էին դրված:
Դրանք պատրաստվել էին քո ստեղծվելու օրը:
14 Ես օծեցի քեզ՝ պահապան քերովբե նշանակեցի:
Դու Աստծու սուրբ լեռան վրա էիր+ և կրակոտ քարերի միջով էիր քայլում:
15 Ստեղծվելուդ օրից գործերդ անարատ էին,
Մինչև որ սխալ ընթացք բռնեցիր:+
Ուստի քեզ՝ պղծվածիդ, ես ցած կնետեմ Աստծու լեռից ու կվերացնեմ:+
Ո՛վ պահապան քերովբե, քեզ կրակոտ քարերի միջից կհեռացնեմ:
Ես քեզ գետին կգցեմ,+
Թագավորների համար տեսարան կդարձնեմ:
18 Քո մեծ մեղքերով և անազնիվ առևտրով սրբարաններդ պղծել ես:
Ես քո մեջ կրակ կվառեմ, և այն կլափի քեզ:+
Բոլորի աչքի առաջ քեզ մոխիր կդարձնեմ երկրի վրա:
19 Քեզ ճանաչող բոլոր այլազգիները ապշահար կնայեն քեզ:+
Քո հանկարծահաս վախճանը սոսկալի կլինի,
Եվ դու կվերանաս առհավետ»»»:+
20 Եհովան դարձյալ խոսեց ինձ հետ՝ ասելով. 21 «Մարդո՛ւ որդի, շրջվիր դեպի Սիդոն+ ու մարգարեացիր նրա մասին: 22 Ասա. «Գերիշխան Տեր Եհովան ասում է.
«Ես քո դեմ եմ, ո՛վ Սիդոն: Ես կփառավորվեմ քո մեջ,
Եվ ժողովուրդը կիմանա, որ ես Եհովան եմ,
Երբ դատաստան տեսնեմ քո հանդեպ ու սրբացվեմ քեզանում:
23 Համաճարակով կհարվածեմ քեզ, և քո փողոցներում արյուն կհոսի:
Քո դեմ ամեն կողմից սուր դուրս կգա, ու շատերը կընկնեն քո մեջ:
Եվ մարդիկ կիմանան, որ ես Եհովան եմ:+
24 Դրանից հետո Իսրայելն այլևս շրջապատված չի լինի ծակող փշերով ու ցավեցնող տատասկներով՝+ այն ազգերով, որոնք ծաղրում են նրան: Եվ մարդիկ կիմանան, որ ես Գերիշխան Տեր Եհովան եմ:
25 Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Երբ իսրայելացիներին հավաքեմ այն ժողովուրդների միջից, որոնց մեջ նրանք ցիրուցան են եղել,+ ես նրանցով կսրբացվեմ ազգերի աչքի առաջ:+ Նրանք կապրեն իրենց երկրում,+ որը տվել եմ իմ ծառա Հակոբին:+ 26 Այնտեղ նրանք ապահով կապրեն,+ տներ կկառուցեն և խաղողի այգիներ կտնկեն:+ Նրանք ապահով կբնակվեն, երբ դատաստան տեսնեմ շրջակա բոլոր ազգերի նկատմամբ, ովքեր ծաղրում են նրանց:+ Այդ ժամանակ նրանք կիմանան, որ ես Եհովան եմ՝ նրանց Աստվածը»»»»: