Եզեկիել
30 Եհովան նորից խոսեց ինձ հետ՝ ասելով. 2 «Մարդո՛ւ որդի, մարգարեացիր և ասա. «Գերիշխան Տեր Եհովան ասում է.
«Ողբացեք՝ ասելով. «Վա՜յ մեզ, այդ օրը գալիս է»:
3 Որովհետև մոտ է Եհովայի օրը, այո՛, մոտ է:+
4 Սուրը կգա Եգիպտոսի վրա, և երբ այնտեղ կոտորած լինի, Եթովպիան կտագնապի:
Եգիպտոսի հարստությունը կվերցվի, ու նա հիմնահատակ կավերվի:+
6 Ահա թե ինչ է ասում Եհովան.
«Եգիպտոսի աջակիցները նույնպես կընկնեն,
Եվ նա կզրկվի զորությունից, որով հպարտանում է:+
Մագդոլից+ մինչև Սուհեն+ կոտորած կլինի,– ասում է Գերիշխան Տեր Եհովան:– 7 Նրանց տարածքները ամենաամային կդառնան, ու Եգիպտոսի քաղաքները ամենաավերված քաղաքները կլինեն:+ 8 Երբ կրակ վառեմ Եգիպտոսում, և նրա բոլոր դաշնակիցները կործանվեն, նրանք բոլորը կիմանան, որ ես Եհովան եմ: 9 Այդ օրը ես պատգամաբերներ կուղարկեմ նավերով, որ ինքնավստահ Եթովպիային սարսափի մեջ գցեմ: Նա խուճապի կմատնվի Եգիպտոսի կործանման օրը: Այն հաստատ կգա»:
10 Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորի ձեռքով կկործանեմ Եգիպտոսի զորքերը:+ 11 Նրան ու նրա զորքերին՝ ամենադաժան ազգին,+ կբերեմ, որպեսզի ավերեն Եգիպտոսը: Նրանք կմերկացնեն իրենց սրերը, որպեսզի կործանեն Եգիպտոսը, ու երկիրը սպանվածներով կլցնեն:+ 12 Ես Նեղոսի ջրանցքները+ կցամաքեցնեմ ու Եգիպտոսը չար մարդկանց ձեռքը կհանձնեմ:* Օտարազգիների ձեռքով կամայացնեմ այդ երկիրն ու դրանում եղող ամեն բան:+ Ես՝ Եհովաս եմ ասել դա»:
13 Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ես կկործանեմ գարշելի կուռքերը և Նոֆի* փուչ աստվածներին կոչնչացնեմ:+ Եգիպտացի իշխան այլևս չի լինի Եգիպտոսում, ու ես վախ կգցեմ այնտեղ:+ 14 Պաթուրեսն+ ամայի կդարձնեմ, Տայանիսում կրակ կվառեմ և Նովի* նկատմամբ դատաստան կտեսնեմ:+ 15 Իմ ցասումը կթափեմ Սինի՝ Եգիպտոսի ամրոցի վրա ու կբնաջնջեմ Նովի բնակչությունը: 16 Եգիպտոսում կրակ կվառեմ, Սինը վախով կբռնվի, թշնամիները կներխուժեն Նով, իսկ Նոֆի վրա օրը ցերեկով հարձակում կլինի: 17 Օնի* ու Բուբաստի երիտասարդները սրով կընկնեն, և այս քաղաքների բնակիչները գերության կտարվեն: 18 Տափնասում օրը կխավարի, երբ ես այնտեղ կոտրեմ Եգիպտոսի դրած լուծը:+ Նա* կզրկվի զորությունից, որով հպարտանում է:+ Ամպերը կծածկեն նրան, և նրա քաղաքների բնակիչները կգերեվարվեն:+ 19 Ես դատաստան կտեսնեմ Եգիպտոսի նկատմամբ, և նա կիմանա, որ ես Եհովան եմ»»»:
20 11-րդ տարվա առաջին ամսում՝ յոթերորդ օրը, Եհովան խոսեց ինձ հետ՝ ասելով. 21 «Մարդո՛ւ որդի, ես կոտրել եմ փարավոնի՝ Եգիպտոսի թագավորի բազուկը: Այն չեն կապի, որ բուժվի, ու դրա վրա վիրակապ չեն դնի: Այն չի ամրանա և չի կարողանա սուր բռնել»:
22 «Ուստի Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ես փարավոնի՝ Եգիպտոսի թագավորի դեմ եմ:+ Ես կկոտրեմ նրա բազուկները՝ թե՛ ուժեղը, թե՛ կոտրվածը,+ և սուրը նրա ձեռքից կընկնի:+ 23 Եգիպտացիներին ցիրուցան կանեմ ազգերի մեջ ու կցրեմ տարբեր երկրներ:+ 24 Կզորացնեմ Բաբելոնի թագավորի բազուկները+ և իմ սուրը նրա ձեռքը կտամ:+ Իսկ փարավոնի բազուկները կկոտրեմ, և նա մեռնող մարդու պես բարձր ձայնով կհառաչի նրա առաջ: 25 Ես կզորացնեմ Բաբելոնի թագավորի բազուկները, իսկ փարավոնի բազուկները կթուլանան: Երբ սուրս Բաբելոնի թագավորի ձեռքը տամ, և նա Եգիպտոսի դեմ ուղղի այն, մարդիկ կիմանան, որ ես Եհովան եմ:+ 26 Ես ցիրուցան կանեմ եգիպտացիներին ազգերի մեջ ու կցրեմ տարբեր երկրներ:+ Եվ նրանք կիմանան, որ ես Եհովան եմ»»: