Եզեկիել
41 Նա տարավ ինձ արտաքին սրբարան* ու չափեց կողմնասյուները: Դրանք սրբարանի երկու կողմերում էին. մեկի երկարությունը վեց կանգուն էր, մյուսի երկարությունը նույնպես վեց կանգուն* էր: 2 Մուտքային շինության թե՛ աջ և թե՛ ձախ կողմնասյուների լայնությունը հինգ կանգուն* էր: Մուտքային շինության լայնությունը տասը կանգուն* էր: Նա չափեց արտաքին սրբարանի երկարությունը. այն 40 կանգուն էր, իսկ լայնությունը՝ 20:*
3 Ապա նա ներս* մտավ ու չափեց մուտքի մոտի կողմնասյուները. դրանց լայնությունը երկու կանգուն էր, իսկ երկարությունը՝ յոթ կանգուն:* Մուտքի լայնությունը վեց կանգուն էր: 4 Հետո նա չափեց այն սենյակը, որը նայում էր արտաքին սրբարանին. դրա երկարությունը 20 կանգուն էր, լայնությունը՝ նույնպես 20 կանգուն:*+ Նա ասաց ինձ. «Սա Սրբությունների Սրբությունն է»:+
5 Նա չափեց տաճարի պատը. դրա հաստությունը վեց կանգուն էր: Տաճարի շուրջբոլորը կողմնային սենյակներ կային: Դրանցից յուրաքանչյուրի լայնությունը չորս կանգուն* էր:+ 6 Կողմնային սենյակները մեկը մյուսի վերևում էին՝ երեք հարկ, ամեն հարկում 30 սենյակ էր: Տաճարի շուրջբոլորը պատերը ելուստներ ունեին, որոնց վրա, առանց պատի մեջ ներկառուցվելու, գերաններ էին հենվում: Այդ գերանները ծառայում էին որպես կողմնային սենյակների հատակ:+ 7 Տաճարի երկու կողմերում վերևի սենյակներ տանող ոլորապտույտ աստիճաններ կային, որոնք դեպի վեր լայնանում էին:+ Հարկերը առաջինից մինչև երրորդ գնալով լայնանում էին:
8 Ես տեսա, որ տաճարը մի բարձր հարթակի վրա էր: Կողմնային սենյակների հիմքի* բարձրությունը վեց կանգուն էր՝ մեկ ամբողջական եղեգ: 9 Կողմնային սենյակների դրսի պատի հաստությունը հինգ կանգուն էր: Տաճարի մաս կազմող կողմնային սենյակների դրսի պատից մինչև հարթակի եզրը բաց տարածություն կար:*
10 Տաճարի երկու կողմերում ճաշասենյակներ* կային:+ Տաճարի ու դրանց միջև ընկած հեռավորությունը ամեն կողմում 20 կանգուն էր: 11 Կողմնային սենյակները երկու մուտք ունեին՝ մեկը հյուսիսային կողմից էր, մյուսը՝ հարավային: Կողմնային սենյակներ կարելի էր մտնել հարթակի բաց տարածությունով, որի լայնությունը ամեն կողմում հինգ կանգուն էր:
12 Արևմուտքում մի շինություն կար, որի մուտքը գավիթի ազատ տարածքի կողմից էր: Դրա լայնությունը 70 կանգուն էր, իսկ երկարությունը՝ 90:* Շինության պատի հաստությունը ամեն կողմում հինգ կանգուն էր:
13 Նա չափեց տաճարը. դրա երկարությունը 100 կանգուն էր: Ազատ տարածքի և շինության* երկարությունը դրա պատերի հաստության հետ նույնպես 100 կանգուն էր: 14 Տաճարի առջևի մասի, որը նայում էր դեպի արևելք, և երկու կողմերում գտնվող ազատ տարածքի ընդհանուր լայնությունը 100 կանգուն էր:
15 Նա չափեց շինության երկարությունը, որի մուտքը գավիթի ազատ տարածքի հետևի կողմից էր, ներառյալ դրա երկու կողմում գտնվող միջանցքները. այն 100 կանգուն էր:
Նա չափեց նաև արտաքին սրբարանը, ներքին սրբարանը+ և դեպի գավիթ նայող նախասրահները, 16 դրանց շեմքերը, դեպի դուրս նեղացող խորշերով պատուհանները+ և միջանցքները: Շեմքի մոտի հատվածը՝ հատակից մինչև պատուհանները, տախտակապատ էր, պատուհանների շրջանակները* փայտից էին:+ 17 Նա չափեց նաև մուտքի վերևի մասը, տաճարի ներսի ու դրսի հատվածները և շուրջբոլորը եղող դրսի պատերը: 18 Պատերին փորագրված էին քերովբեներ+ և արմավենիներ՝+ երկու քերովբեի միջև մեկական արմավենի: Յուրաքանչյուր քերովբե երկու երես ուներ: 19 Մի կողմից մարդու երես էր՝ ուղղված դեպի արմավենու պատկերը, իսկ մյուս կողմից առյուծի երես՝ ուղղված դեպի արմավենու պատկերը:+ Դրանք բոլորը փորագրված էին ողջ տաճարով մեկ: 20 Սրբարանի պատին՝ հատակից մինչև մուտքի վերևի հատվածը, քերովբեներ ու արմավենիներ էին փորագրված:
21 Սրբարանի մուտքի կողափայտերը* քառակուսի էին:+ Սուրբ վայրի* դիմաց 22 փայտե զոհասեղանի+ նման մի բան կար, որի բարձրությունը երեք կանգուն* էր, իսկ երկարությունը՝ երկու կանգուն:* Այն ուներ անկյունային հենակներ, և դրա հիմքն ու կողապատերը փայտից էին: Նա ասաց ինձ. «Սա Եհովայի առաջ եղող սեղանն է»:+
23 Արտաքին սրբարանն ու սուրբ վայրը երկդուռ մուտքեր ունեին:+ 24 Յուրաքանչյուր դուռը երկփեղկանի էր, և դրանք ծալվում էին: 25 Սրբարանի դռներին փորագրված էին քերովբեներ ու արմավենիներ, ինչպիսիք որ պատերի վրա էին:+ Նախասրահի առջևի մասում՝ դրսի կողմից, փայտե քիվ* կար: 26 Նախասրահի երկու կողմերում, կողմնային սենյակներում, ինչպես նաև քիվերի երկայնքով կային դեպի դուրս նեղացող խորշերով պատուհաններ+ և արմավենու պատկերներ: