Երգերի երգը
2 «Համբուրիր ինձ, համբուրիր ինձ քո շուրթերով,
Քանի որ քո սերը գինուց լավն է:+
Ահա թե ինչու են երիտասարդ աղջիկները սիրում քեզ:
4 Տար ինձ քեզ հետ, արի փախչենք,
Քանի որ թագավորն իր ներքին սենյակներն է ինձ բերել:
Եկ ցնծանք և ուրախանանք միասին,
Եկ խոսենք քո սիրո մասին,* որը գինուց էլ լավն է:
Ահա թե ինչու են աղջիկները սիրում քեզ:
5 Ո՜վ Երուսաղեմի դուստրեր, ես թուխ* եմ, բայց գեղեցիկ,
6 Մի՛ նայեք ինձ այդպես այն պատճառով, որ թուխ եմ,
Քանի որ արևից է մաշկս թուխ դարձել:
Եղբայրներս բարկացել էին ինձ վրա
Եվ ուղարկել, որ հոգ տանեմ խաղողի այգիների համար,
Սակայն իմ սեփական այգու համար ես հոգ չտարա:
Ինչո՞ւ պիտի քողով* ծածկված
Շրջեմ ընկերներիդ հոտերի մեջ»:
8 «Եթե չգիտես, ո՛վ կանանց մեջ ամենագեղեցիկ,
Գնա հոտի հետքերով
Եվ արածեցրու քո ուլերին հովիվների վրանների մոտ»:
9 «Սիրելի՛ս, դու նման ես փարավոնի կառքերին լծված զամբիկի:*+
10 Այտերդ գեղեցիկ են զարդերով,*
Եվ պարանոցդ՝ ուլունքաշարերով:
11 Ոսկյա զարդեր կպատրաստենք քեզ համար՝
Արծաթե գնդիկներով»:
15 «Որքա՜ն գեղեցիկ ես, սիրելի՛ս:
Չքնաղ ես դու: Աչքերդ աղավնու աչքեր են»:+
16 «Դու ես գեղեցիկ, սիրեցյա՜լս, և անչափ հաճելի:+
Դալար տերևներն են մեր անկողինը:
17 Մեր տան* գերանները մայրիներ են,
Իսկ առաստաղի հենարանները՝ գիհիներ»: