Ծննդոց
5 Սա է Ադամի պատմության գիրքը։ Այն օրը, երբ Աստված ստեղծեց Ադամին, Աստծու նմանությամբ ստեղծեց նրան+։ 2 Տղամարդ և կին ստեղծեց նրանց+։ Նա օրհնեց նրանց և իրենց ստեղծման+ օրը նրանց Մարդ+ կոչեց։
3 Ադամը ապրեց հարյուր երեսուն տարի և իր նմանությամբ ու իր պատկերով մի որդի ունեցավ և նրա անունը Սեթ+ դրեց։ 4 Սեթին ունենալուց հետո Ադամն ապրեց ևս ութ հարյուր տարի և այդ ընթացքում որդիներ ու աղջիկներ ունեցավ+։ 5 Այսպիսով՝ Ադամն ապրեց ինը հարյուր երեսուն տարի և մահացավ+։
6 Սեթը ապրեց հարյուր հինգ տարի և ունեցավ Ենոսին+։ 7 Ենոսին ունենալուց հետո Սեթն ապրեց ութ հարյուր յոթ տարի և այդ ընթացքում որդիներ ու աղջիկներ ունեցավ։ 8 Այսպիսով՝ Սեթն ապրեց ինը հարյուր տասներկու տարի և մահացավ։
9 Ենոսը ապրեց իննսուն տարի և ունեցավ Կենանին+։ 10 Կենանին ունենալուց հետո Ենոսն ապրեց ութ հարյուր տասնհինգ տարի և այդ ընթացքում որդիներ ու աղջիկներ ունեցավ։ 11 Այսպիսով՝ Ենոսն ապրեց ինը հարյուր հինգ տարի և մահացավ։
12 Կենանը ապրեց յոթանասուն տարի և ունեցավ Մաղաղիելին+։ 13 Մաղաղիելին ունենալուց հետո Կենանն ապրեց ութ հարյուր քառասուն տարի և այդ ընթացքում որդիներ ու աղջիկներ ունեցավ։ 14 Այսպիսով՝ Կենանն ապրեց ինը հարյուր տասը տարի և մահացավ։
15 Մաղաղիելը ապրեց վաթսունհինգ տարի և ունեցավ Հարեդին+։ 16 Հարեդին ունենալուց հետո Մաղաղիելն ապրեց ութ հարյուր երեսուն տարի և այդ ընթացքում որդիներ ու աղջիկներ ունեցավ։ 17 Այսպիսով՝ Մաղաղիելն ապրեց ութ հարյուր իննսունհինգ տարի և մահացավ։
18 Հարեդը ապրեց հարյուր վաթսուներկու տարի և ունեցավ Ենոքին+։ 19 Ենոքին ունենալուց հետո Հարեդն ապրեց ութ հարյուր տարի և այդ ընթացքում որդիներ ու աղջիկներ ունեցավ։ 20 Այսպիսով՝ Հարեդն ապրեց ինը հարյուր վաթսուներկու տարի և մահացավ։
21 Ենոքը ապրեց վաթսունհինգ տարի և ունեցավ Մաթուսաղային+։ 22 Մաթուսաղային ունենալուց հետո Ենոքը շարունակեց քայլել ճշմարիտ Աստծու հետ երեք հարյուր տարի և այդ ընթացքում որդիներ ու աղջիկներ ունեցավ։ 23 Այսպիսով՝ Ենոքն ապրեց երեք հարյուր վաթսունհինգ տարի։ 24 Ենոքը շարունակ քայլում էր+ ճշմարիտ Աստծու+ հետ։ Իսկ հետո նրան այլևս ոչ ոք չտեսավ, քանի որ Աստված վերցրեց նրան+։
25 Մաթուսաղան ապրեց հարյուր ութսունյոթ տարի և ունեցավ Ղամեքին+։ 26 Ղամեքին ունենալուց հետո Մաթուսաղան ապրեց յոթ հարյուր ութսուներկու տարի և այդ ընթացքում որդիներ ու աղջիկներ ունեցավ։ 27 Այսպիսով՝ Մաթուսաղան ապրեց ինը հարյուր վաթսունինը տարի և մահացավ։
28 Ղամեքը ապրեց հարյուր ութսուներկու տարի և մի որդի ունեցավ։ 29 Նա նրա անունը Նոյ*+ դրեց՝ ասելով. «Նա մեզ մխիթարություն կբերի մեր աշխատանքից և մեր ձեռքերի ցավից, որ ունենք Եհովայի կողմից անիծված+ երկրի պատճառով»։ 30 Նոյին ունենալուց հետո Ղամեքն ապրեց հինգ հարյուր իննսունհինգ տարի և այդ ընթացքում որդիներ ու աղջիկներ ունեցավ։ 31 Այսպիսով՝ Ղամեքն ապրեց յոթ հարյուր յոթանասունյոթ տարի և մահացավ։
32 Նոյը հինգ հարյուր տարեկան դարձավ և հետո ունեցավ Սեմին+, Քամին+ ու Հաբեթին+։