2 Թագավորներ
15 Իսրայելի Հերոբովամ թագավորի քսանյոթերորդ տարում թագավոր դարձավ Հուդայի Ամասիա+ թագավորի որդի Ազարիան*+։ 2 Տասնվեց տարեկան էր Ազարիան, երբ թագավոր դարձավ, և հիսուներկու տարի թագավորեց Երուսաղեմում+։ Նրա մոր անունն էր Հեքելիա, որը Երուսաղեմից էր։ 3 Նա արեց այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում, և ամեն ինչում իր հայր Ամասիայի պես վարվեց+։ 4 Միայն բարձունքները չվերացան+։ Ժողովուրդը առաջվա պես բարձունքների վրա զոհեր էր մատուցում և զոհերի ծուխն էր վեր հանում+։ 5 Եհովան թագավորին բորոտությամբ հարվածեց+, և նա մինչև իր մահվան օրը բորոտ+ մնաց։ Այդ ամբողջ ընթացքում նա առանձին մի տան մեջ էր ապրում և ազատված էր պարտականություններից+, իսկ թագավորի որդի Հովաթամը+ ղեկավարում էր տունը և երկրի ժողովրդին էր դատում+։ 6 Ազարիայի մնացած գործերի ու նրա բոլոր արածների մասին գրված է Հուդայի թագավորների գործերի գրքում+։ 7 Ի վերջո, Ազարիան ննջեց իր նախահայրերի հետ+, և նրան թաղեցին իր նախահայրերի մոտ՝ Դավթի քաղաքում, իսկ նրա փոխարեն սկսեց թագավորել նրա որդի Հովաթամը+։
8 Հուդայի թագավոր Ազարիայի+ թագավորության երեսունութերորդ տարում Սամարիայում Իսրայելի վրա թագավոր դարձավ Հերոբովամի որդի Զաքարիան+ և թագավորեց վեց ամիս։ 9 Նա չարիք գործեց Եհովայի աչքում, ինչպես որ իր հայրերը+, և չհեռացավ Նաբատի որդի Հերոբովամի մեղքերից+, որոնցով նա Իսրայելին էլ էր մեղք գործել տվել+։ 10 Հաբիսի որդի Սեղումը նրա դեմ դավադրություն կազմակերպեց+, հարվածեց+ նրան Հեբլաամում+ ու սպանեց, և նրա փոխարեն ինքը սկսեց թագավորել։ 11 Զաքարիայի մնացած գործերի մասին գրված է Իսրայելի թագավորների գործերի գրքում+։ 12 Սա Եհովայի խոսքն էր+, որ ասել էր Հեուին+. «Քո որդիների+ մինչև չորրորդ սերունդը կնստի Իսրայելի գահի վրա»։ Եվ այդպես էլ եղավ+։
13 Հաբիսի որդի Սեղումը թագավոր դարձավ Հուդայի թագավոր Օզիայի+ թագավորության երեսունիններորդ տարում և մեկ լուսնային ամիս թագավորեց Սամարիայում+։ 14 Գադիի որդի Մանայեմը+ Թերսայից+ եկավ, մտավ Սամարիա և Սամարիայում հարվածեց ու սպանեց Հաբիսի որդի Սեղումին+, իսկ նրա փոխարեն ինքը սկսեց թագավորել։ 15 Սեղումի մնացած գործերի և նրա կազմակերպած դավադրության+ մասին գրված է Իսրայելի թագավորների գործերի գրքում։ 16 Այդ ժամանակ Մանայեմը Թերսայից եկավ ու հարվածեց Թափսան և այն ամենը, որ նրանում էր, նաև նրա տարածքները։ Նա հարվածեց Թափսան, քանի որ նրա առաջ դարպասները բաց չէին արել, և այնտեղի բոլոր հղի կանանց պատռեց+։
17 Գադիի որդի Մանայեմը Իսրայելի վրա թագավոր դարձավ Հուդայի թագավոր Ազարիայի թագավորության երեսունիններորդ տարում+ և Սամարիայում թագավորեց տասը տարի։ 18 Նա չարիք գործեց Եհովայի աչքում+ և իր բոլոր օրերում չհեռացավ Նաբատի որդի Հերոբովամի բոլոր մեղքերից+, որոնցով նա Իսրայելին էլ էր մեղք գործել տվել+։ 19 Այն ժամանակ, երբ Ասորեստանի+ Փուլ+ թագավորը ներխուժեց երկիր, Մանայեմը հազար տաղանդ արծաթ+ տվեց+ Փուլին, որ օգնի իրեն թագավորությունն իր ձեռքում հաստատել+։ 20 Այդ արծաթը Մանայեմը հավաքեց իսրայելացիներից՝ բոլոր հարուստ մարդկանցից+՝ ամեն մեկից հիսուն սիկղ, որպեսզի Ասորեստանի թագավորին տա։ Դրանից հետո Ասորեստանի թագավորը հետ դարձավ ու չմնաց այդ երկրում։ 21 Մանայեմի+ մնացած գործերի ու նրա բոլոր արածների մասին գրված է Իսրայելի թագավորների գործերի գրքում+։ 22 Ի վերջո, Մանայեմը ննջեց իր նախահայրերի հետ, իսկ նրա փոխարեն սկսեց թագավորել նրա որդի Փակեիան+։
23 Մանայեմի որդի Փակեիան Սամարիայում Իսրայելի վրա թագավոր դարձավ Հուդայի թագավոր Ազարիայի թագավորության հիսուներորդ տարում և թագավորեց երկու տարի+։ 24 Նա չարիք գործեց Եհովայի աչքում+ և չհեռացավ Նաբատի որդի Հերոբովամի մեղքերից+, որոնցով նա Իսրայելին էլ էր մեղք գործել տվել+։ 25 Այդ ժամանակ նրա օգնական+ Փակեեն+՝ Ռոմելիայի որդին, նրա դեմ դավադրություն կազմակերպեց+ և իր հետ Գաղաադի որդիներից հիսուն մարդ վերցնելով՝ արքունական տան բնակելի աշտարակի մեջ+՝ Սամարիայում, սպանեց նրան, նաև Արգոբին ու Արիեին և նրա փոխարեն ինքը սկսեց թագավորել։ 26 Փակեիայի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Իսրայելի թագավորների գործերի գրքում+։
27 Ռոմելիայի+ որդի Փակեեն+ Սամարիայում Իսրայելի վրա թագավոր դարձավ Հուդայի Ազարիա թագավորի իշխանության հիսուներկուերորդ տարում և թագավորեց քսան տարի։ 28 Նա չարիք գործեց Եհովայի աչքում+ և չհեռացավ Նաբատի որդի Հերոբովամի մեղքերից+, որոնցով նա Իսրայելին էլ էր մեղք գործել տվել+։ 29 Իսրայելի թագավոր Փակեեի օրերում Ասորեստանի+ Թգլատպալասար+ թագավորը եկավ ու վերցրեց Իյոնը+, Աբել-Բեթմաաքան+, Հանոան, Կեդեսը+, Հասորը+, Գաղաադը+, Գալիլեան+, Նեփթաղիմի+ ամբողջ երկիրը և նրանց բնակիչներին գերի տարավ Ասորեստան+։ 30 Էլայի որդի Օսեան+ դավադրություն կազմակերպեց+ Ռոմելիայի որդի Փակեեի դեմ։ Նա հարվածեց+ ու սպանեց նրան, և նրա փոխարեն ինքը սկսեց թագավորել։ Դա տեղի ունեցավ Օզիայի որդի Հովաթամի+ թագավորության քսաներորդ տարում։ 31 Փակեեի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Իսրայելի թագավորների գործերի գրքում+։
32 Հուդայի Օզիա+ թագավորի որդի Հովաթամը+ թագավոր դարձավ Ռոմելիայի որդի՝ Իսրայելի թագավոր Փակեեի երկրորդ տարում։ 33 Նա քսանհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և տասնվեց տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Հերուսա, որը Սադոկի դուստրն էր+։ 34 Նա արեց այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում+, և ամեն ինչում վարվեց իր հայր Օզիայի պես+։ 35 Միայն բարձունքները չվերացան։ Ժողովուրդը առաջվա պես բարձունքների վրա զոհեր էր մատուցում ու զոհերի ծուխն էր վեր հանում+։ Նա կառուցեց Եհովայի տան վերին դարպասը+։ 36 Հովաթամի մնացած գործերի և նրա արածների մասին գրված է Հուդայի թագավորների գործերի գրքում+։ 37 Այդ օրերին Եհովան Հուդայի դեմ ուղարկեց+ Ասորիքի Ռասին+ թագավորին և Ռոմելիայի որդի Փակեեին+։ 38 Ի վերջո, Հովաթամը ննջեց իր նախահայրերի հետ, և նրան թաղեցին իր նախահայրերի մոտ՝ իր հայր Դավթի քաղաքում+, իսկ նրա փոխարեն սկսեց թագավորել նրա որդի Աքազը+։