Եզրաս
2 Սրանք էին գավառի բնակիչները+՝ գերությունից դուրս եկած այն աքսորյալները+, որոնց Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը աքսորել էր+ Բաբելոն, և որոնք հետագայում վերադարձան+ Երուսաղեմ և Հուդա+՝ յուրաքանչյուրն իր քաղաքը, 2 նրանք, ովքեր եկան Զորաբաբելի+, Հեսուայի+, Նեեմիայի, Սարայիայի+, Ռեիլիայի, Մուրթքեի, Բալսանի, Մասփարի, Բագուեի, Ռեումի և Բաանահի հետ։
Ահա Իսրայել ժողովրդի տղամարդկանց թիվը. 3 Փարոսի+ որդիները՝ երկու հազար հարյուր յոթանասուներկու, 4 Սափատիայի որդիները+՝ երեք հարյուր յոթանասուներկու, 5 Արահի որդիները+՝ յոթ հարյուր յոթանասունհինգ, 6 Հեսուայի և Հովաբի որդիներից+՝ Փաաթ-Մովաբի*+ որդիները՝ երկու հազար ութ հարյուր տասներկու, 7 Էլամի որդիները+՝ հազար երկու հարյուր հիսունչորս, 8 Զաթուի որդիները+՝ ինը հարյուր քառասունհինգ, 9 Զաքքայի որդիները+՝ յոթ հարյուր վաթսուն, 10 Բանիի* որդիները+՝ վեց հարյուր քառասուներկու, 11 Բեբայիի որդիները+՝ վեց հարյուր քսաներեք, 12 Ազգադի որդիները+՝ հազար երկու հարյուր քսաներկու, 13 Ադոնիկամի որդիները+՝ վեց հարյուր վաթսունվեց, 14 Բագուեի որդիները+՝ երկու հազար հիսունվեց, 15 Ադինի որդիները+՝ չորս հարյուր հիսունչորս, 16 Եզեկիայի տնից Ատերի որդիները+՝ իննսունութ, 17 Բեսեեի որդիները+՝ երեք հարյուր քսաներեք, 18 Հորայի* որդիները՝ հարյուր տասներկու, 19 Հասումի որդիները+՝ երկու հարյուր քսաներեք, 20 Գիբարի* որդիները+՝ իննսունհինգ, 21 Բեթլեհեմի+ բնակիչները՝ հարյուր քսաներեք, 22 Նետոֆայի բնակիչները+՝ հիսունվեց, 23 Անաթոթի+ բնակիչները՝ հարյուր քսանութ, 24 Ազամոթի բնակիչները+՝ քառասուներկու, 25 Կարիաթարիմի+, Կեֆիրայի և Բեերոթի բնակիչները՝ յոթ հարյուր քառասուներեք, 26 Ռամայի+ ու Գեբայի+ բնակիչները՝ վեց հարյուր քսանմեկ, 27 Մաքմասի+ բնակիչները՝ հարյուր քսաներկու, 28 Բեթելի+ ու Գայիի+ բնակիչները՝ երկու հարյուր քսաներեք, 29 Նաբավի բնակիչները+՝ հիսուներկու, 30 Մակեբիսի մարդիկ՝ հարյուր հիսունվեց, 31 մյուս Էլամի որդիները+՝ հազար երկու հարյուր հիսունչորս, 32 Հարիմի որդիները+՝ երեք հարյուր քսան, 33 Լոդի+, Ադիդի+ և Օնոյի+ բնակիչները՝ յոթ հարյուր քսանհինգ, 34 Երիքովի+ բնակիչները՝ երեք հարյուր քառասունհինգ, 35 Սենաայի որդիները+՝ երեք հազար վեց հարյուր երեսուն։
36 Քահանաները+. Հեսուայի+ տնից Հեդայիայի+ որդիները՝ ինը հարյուր յոթանասուներեք, 37 Եմմերի որդիները+՝ հազար հիսուներկու, 38 Փասուրի որդիները+՝ հազար երկու հարյուր քառասունյոթ, 39 Հարիմի որդիները+՝ հազար տասնյոթ։
40 Ղևտացիները+. Օդավիայի որդիներից+՝ Հեսուայի+ և Կադմիելի+ որդիները՝ յոթանասունչորս։ 41 Երգիչները. Ասափի+ որդիները՝ հարյուր քսանութ։ 42 Դռնապանների որդիները. Սեղումի որդիները+, Ատերի որդիները+, Տելմոնի որդիները+, Ակկուբի որդիները+, Ատիտայի որդիները+, Սուբայի որդիները՝ բոլորը միասին՝ հարյուր երեսունինը։
43 Նաթանայիմները*+. Զիհայի որդիները, Ասուֆայի որդիները, Տաբաոթի որդիները+, 44 Կերոսի որդիները, Սիահայի որդիները, Փադոնի որդիները+, 45 Լաբանայի որդիները, Ագաբայի որդիները, Ակկուբի որդիները, 46 Ագաբի որդիները, Սալամեի որդիները+, Հանանի որդիները, 47 Գեդդելի որդիները, Գաարի որդիները+, Ռեայիայի որդիները, 48 Ռասինի որդիները+, Նեկոդայի որդիները, Գազամի որդիները, 49 Օզայի որդիները, Փասեի որդիները+, Բասիի որդիները, 50 Ասենայի որդիները, մոանիմցիների որդիները, Նեֆուսիմի որդիները+, 51 Բակբոկի որդիները, Ակուֆայի որդիները, Արուրի որդիները+, 52 Բազլութի որդիները, Մեիդայի որդիները, Արսայի որդիները+, 53 Բարկոսի որդիները, Սիսարայի որդիները, Թամայի որդիները+, 54 Նեսիայի որդիները, Ատեֆայի որդիները+։
55 Սողոմոնի ծառաների որդիները+. Սոտեի որդիները, Սոֆերաթի որդիները, Փարուդայի որդիները+, 56 Հելայի որդիները, Դերկոնի որդիները, Գեդդելի որդիները+, 57 Սափատիայի որդիները, Ատտիլի որդիները, Փաքարաթ-Ասեբայիմի որդիները, Ամիի որդիները+։
58 Բոլոր նաթանայիմները+ և Սողոմոնի ծառաների որդիները երեք հարյուր իննսուներկու հոգի էին+։
59 Սրանք էին, որ եկան Թելմելայից, Թելարսայից, Քերուբից, Ադդոնից ու Եմմերից և չկարողացան ասել, թե որն է իրենց ազգատոհմն ու իրենց ծագումը+՝ արդյոք իրենք Իսրայելից են, թե ոչ. 60 Դալայիայի որդիները, Տուբիայի որդիները, Նեկոդայի որդիները+՝ վեց հարյուր հիսուներկու։ 61 Քահանաների որդիներից+՝ Աբաիայի որդիները, Ակկուսի որդիները+, Բերզելիի որդիները+, որն իր համար կին վերցրեց գաղաադցի Բերզելիի+ աղջիկներից և նրանց անունով կոչվեց։ 62 Նրանք փնտրեցին իրենց գրանցման մատյանը, որպեսզի հաստատեն իրենց տոհմաբանությունը, սակայն իրենց անունները այնտեղ չգտան, ուստի նրանց անմաքուր համարեցին և արգելեցին քահանայություն անել+։ 63 Հետևաբար թարսաթան*+ ասաց, որ նրանք չեն կարող ուտել+ ամենասուրբ բաները, մինչև որ ուրիմով+ և թումիմով քահանա չհայտնվի։
64 Ամբողջ ժողովը՝ որպես մեկ խումբ+, կազմում էր քառասուներկու հազար երեք հարյուր վաթսուն հոգի+, 65 բացի նրանց ծառաներից, աղախիններից, որոնց թիվը յոթ հազար երեք հարյուր երեսունյոթ էր։ Նրանց հետ կային նաև երկու հարյուր երգիչներ+ ու երգչուհիներ։ 66 Նրանք ունեին յոթ հարյուր երեսունվեց ձի, երկու հարյուր քառասունհինգ ջորի+, 67 չորս հարյուր երեսունհինգ ուղտ և վեց հազար յոթ հարյուր քսան էշ+։
68 Ազգատոհմերի+ գլուխներից+ ոմանք, գալով Եհովայի տուն+, որը Երուսաղեմում էր+, կամավոր+ ընծաներ մատուցեցին ճշմարիտ Աստծու տան համար, որպեսզի այն իր տեղում կանգնեցվի+։ 69 Ըստ իրենց կարողության՝ աշխատանքը կատարելու համար նրանք տվեցին վաթսունմեկ հազար ոսկե դրախմա*+, հինգ հազար արծաթե մնաս*+ և հարյուր պատմուճան+՝ քահանաների համար։ 70 Քահանաները, ղևտացիները, ժողովրդից ոմանք+, երգիչները, դռնապաններն ու նաթանայիմները բնակություն հաստատեցին իրենց քաղաքներում, և ամբողջ Իսրայելը՝ իր քաղաքներում+։