Վերելքի երգ։
121 Աչքերս դեպի լեռները պիտի բարձրացնեմ+։
Որտեղի՞ց է գալու իմ օգնությունը+։
2 Իմ օգնությունը Եհովայից է+՝
Երկինքն ու երկիրը Ստեղծողից+։
3 Նա թույլ չի տա, որ ոտքդ սասանվի+։
Քո Պահապանը չի կարող քնի մեջ ընկնել+։
4 Ահա Իսրայելին պահպանողը+
Քնի մեջ չի ընկնի ու չի ննջի+։
5 Եհովան պահպանում է քեզ+։
Եհովան ստվեր է+ քեզ համար քո աջ ձեռքի կողմում+։
6 Ցերեկը արեգակը քեզ չի վնասի+,
Ոչ էլ լուսինը՝ գիշեր ժամանակ+։
7 Եհովան ինքը կպահպանի քեզ ամեն չարիքից+,
Նա կպահպանի քո հոգին+։
8 Եհովան ինքը կպահպանի քո ելքն ու մուտքը+
Այժմվանից մինչև հավիտյան+։