Դավթի երգը, երբ նա փախել էր իր որդի Աբիսողոմից+։
3 Ո՜վ Եհովա, ինչո՞ւ շատացան իմ ախոյանները+,
Ինչո՞ւ են շատերը վեր կենում իմ դեմ+։
2 Շատերն ասում են իմ հոգու մասին.
«Նրա համար Աստծուց փրկություն չկա»+։ (Սելա)
3 Սակայն դու, ո՛վ Եհովա, իմ վահանն ես+,
Իմ փառքն ես+ և իմ գլուխը Բարձրացնողը+։
4 Բարձր ձայնով կկանչեմ Եհովային,
Եվ նա ինձ պատասխան կտա իր սուրբ լեռան վրայից+։ (Սելա)
5 Ես կպառկեմ ու կքնեմ
Եվ անշուշտ կզարթնեմ, քանի որ Եհովան պահպանում է ինձ+։
6 Չեմ վախենա տասնյակ հազարավորներից,
Որոնք ամեն կողմից իմ դեմ են դուրս եկել+։
7 Վե՛ր կաց+, ո՛վ Եհովա, փրկի՛ր ինձ+, ո՛վ իմ Աստված+,
Դու կխփես իմ բոլոր թշնամիների ծնոտին+
Եվ ամբարիշտների ատամները կփշրես+։
8 Եհովայի՛նն է փրկությունը+։
Քո օրհնությունը քո ժողովրդի վրա է+։ (Սելա)