Դավթի երգը։ Հիշեցում։
38 Ո՛վ Եհովա, մի՛ հանդիմանիր ինձ քո բարկությամբ+
Եվ մի՛ ուղղիր ինձ քո զայրույթով+։
2 Որովհետև քո նետերը մխրճվել են իմ մեջ+,
Եվ քո ձեռքը ծանրացել է ինձ վրա+։
3 Մարմնիս մեջ մի առողջ տեղ չի մնացել քո դատապարտության պատճառով+,
Ոսկորներումս խաղաղություն չկա իմ մեղքի պատճառով+։
4 Անօրենություններս գլխիցս վեր են բարձրացել+,
Ծանր բեռի պես շատ ծանր են ինձ համար+։
5 Վերքերս հոտել են ու թարախակալել
Իմ հիմարության հետևանքով+։
6 Ես կորցրել եմ հանգիստս, մինչև գետին կորացել եմ+,
Ամբողջ օրը շրջում եմ վշտացած+։
7 Ներսս լիքն է կրակով,
Մարմնիս մեջ մի առողջ տեղ չկա+։
8 Թուլացած ու սաստիկ փշրված եմ ես,
Ոռնում եմ սրտիս հեծությունից+։
9 Ո՛վ Եհովա, քո առաջ են իմ բոլոր ցանկությունները,
Եվ իմ հառաչանքները ծածուկ չեն քեզանից+։
10 Սիրտս ուժգին բաբախում է, ուժերս լքել են ինձ,
Եվ աչքերիս լույսը մարել է+։
11 Ինձ սիրողներն ու իմ մտերիմները տառապանքիս պատճառով հեռվում են կանգնում+,
Եվ ընկերներս հեռու են մնում ինձանից+։
12 Հոգիս փնտրողները որոգայթ են լարում+,
Իմ դեմ չարիք նյութողները ինձ հակառակ են խոսում+
Եվ օրնիբուն խաբեություն են խորհում+։
13 Իսկ ես խուլի նման ոչինչ չեմ լսում+
Եվ համրի նման բերանս բնավ բաց չեմ անում+։
14 Նմանվել եմ մի մարդու, որը չի լսում,
Եվ առարկություն չկա իմ բերանում,
15 Որովհետև ես քեզ սպասեցի, ո՛վ Եհովա+,
Եվ դու պատասխանեցիր, ո՛վ Եհովա, իմ Աստվա՛ծ+։
16 Ես ասացի. «Այլապես նրանք կուրախանային ինձ վրա+,
Կմեծամտանային իմ դեմ+, երբ ոտքս տատանվեր»+։
17 Քիչ մնաց, թե կաղայի+,
Եվ ցավս միշտ իմ դիմացն էր+։
18 Որովհետև ես պատմում եմ իմ անօրենության մասին+,
Կորցրել եմ հանգիստս իմ մեղքի պատճառով+։
19 Թշնամիներս, որ ողջ են, զորեղ են դարձել+,
Եվ ովքեր առանց պատճառի ատում են ինձ, բազում են դարձել+։
20 Բարու փոխարեն՝ նրանք չարով են ինձ հատուցում+,
Հակառակվում են ինձ, երբ ձգտում եմ բարուն հետևել+։
21 Մի՛ լքիր ինձ, ո՛վ Եհովա,
Ո՛վ իմ Աստված, հեռու մի՛ մնա ինձանից+։
22 Շտապի՛ր օգնության հասնել ինձ+,
Ո՛վ Եհովա, իմ փրկությո՛ւն+։