Նվագավարին։ Լարային նվագարաններով։ Երգ, սաղմոս։
67 Աստված իր բարեհաճությունը ցույց կտա և կօրհնի մեզ+,
Նա կփայլեցնի իր երեսը մեզ վրա+, (սելա)
2 Որպեսզի քո ճանապարհը հայտնի լինի երկրի վրա+,
Եվ քո տված փրկությունը՝ բոլոր ազգերի մեջ+։
3 Թող ժողովուրդները գովաբանեն քեզ, ո՛վ Աստված+,
Թող բոլոր ժողովուրդները գովաբանեն քեզ+։
4 Թող ազգերը ուրախանան և ցնծան+,
Որովհետև դու ուղղամտությամբ ես դատելու ժողովուրդներին+
Եվ երկրի վրա առաջնորդելու ես ազգերին։ (Սելա)
5 Թող ժողովուրդները գովաբանեն քեզ, ո՛վ Աստված+,
Թող բոլոր ժողովուրդները գովաբանեն քեզ+։
6 Երկիրն իր պտուղը կտա+.
Աստված՝ մեր Աստվածը, կօրհնի մեզ+։
7 Աստված կօրհնի մեզ+,
Եվ երկրի բոլոր ծայրերը կվախենան նրանից+։